Չեմ կարողանում ներել ամուսնուս հարազատներին․ Արդյո՞ք դա պետք է ինձ

Ամուսինս 8 տարով փոքր է ինձանից: Իմ առաջին ամուսնությունից որդի ունեմ: Ամուսնուս հանդիպել եմ աշխա-տավայրում: Նա երկար ժամանակ փորձում էր փոխադարձ համակրանք շահել: Բայց ահա ապագա սկեսուրս ի սկզբանե դեմ էր մեր հարաբերություններին:Երբ ես հղիացա,մենք վաճառեցինք մեքենան և սկսեցինք տուն կա-ռուցել:

Մենք  երկվորյակների  էինք սպասում, բայց  քանի որ  տան կառուցումը  դեռ ավարտված  չէր, ամուսինս  ինձ տարավ ծնողների մոտ։Տալս մեզ ընդունեց «սվիններով», տհաճ բաներ ասաց: Այնուհետև սկսեց համոզել, որ մենք վաճառենք մեր տունը և կառուցենք-վերջացնենք ծնողների տան երկրորդ հարկը, և որդուս թողնեմ իր մոր հետ: Ես հրաժարվեցի:

Ամբողջ հղիությանս ընթացքում սկեսուրս ու տալս բծախնդրություն են ցուցաբերել, սպառնացել ինձ: Ես համբերեցի, լռեցի, բայց մի պահ էլ չկարողացա դիմանալ դրան և ուղիղ ասացի, որ մեր տունը չենք վաճառելու: Դրանից հետո ամուսնուս հարազատները սկսեցին ինձ ճնշել:Մենք ստիպված էինք տեղափոխվել կիսակառույց բնակարանը: Բայց այնտեղ էլ հանգստություն չկար:

Հարազատներն ամեն օր գալիս էին: Արդյունքում, վիճեցի տալիս, սկեսուրիս և ամուսնուս հետ և գնացի մորս մոտ: Դրանից հետո ամուսինս մեզ տարավ տուն և խոստացավ, որ իր հարազատներն այլևս չեն երևա մեր տանը: Բայց, եթե անգամ համարձակվեն ու գան ես չեմ կարող ներել նրանց: Ես նրանց իմ տուն չեմ թողնի։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS