Չնայած իշխանությունը ամեն կերպ փորձում է գաղտնի պահել, բայց ռուսական կողմը հրապարակել է Բաքվում պահվող հայ ռազմագերիների քանակը․․․

Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ռազմագերիների փոխանակումը Ղարաբաղյան պատերազմի դադարի եւ ե-ռակողմ հայտարարության գլխավոր կետերից մեկն է: Բաքուն պնդում է, թե այժմ այնտեղ գտնվող հայերը են-թակա չեն փոխանակման, քանի որ նրանց թվում են նաեւ մարդիկ, որոնք նոյեմբերի 10-ից հետո են գերի ընկել, եւ որոնք մեղադրվում են տարբեր հոդվածներով: Այս առնչությամբ ծավալուն հոդված է հրապարակել ռուսա-կան RBC լրատվամիջոցը:

Նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության 8-րդ կետի համաձայն, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ռազմագերիների եւ այլ քաղաքացիական անձանց փոխանակում իրականացներ, ինչպես նաեւ փոխա-նակեին զոհվածների մարմինները: Ադրբեջանն արդեն ստացել է իր բոլոր ռազմագերիներին. այդ մասին են վը-կայում ինչպես կոնֆլիկտի կողմերը, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունը: Սակայն հայկական կողմում դեռ կա 140 քաղաքացիների անուններ եւ այդ մասին ռուսական լրատվամիջոցին հայտնել է դիվանագիտական աղբյուրը:

Նշենք, որ հայ իրավապաշտպանները, որոնք զբաղվում են ռազմագերիների հարցերով եւ դիմումներ ուղարկում նաեւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան, նշում են Ադրբեջանում գտնվող 150-ից ավելի հայ ռազ-մագերիների մասին: Հիշեցնենք, որ հունվարի 11-ին, Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումից հետո Փաշինյանը հայտարարել է, որ չի հաջողվել լուծել ռազմագերիների հարցը։

Տեսանյութը դիտեք ստորև՝

Նյութի Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS