Պпւտինը ձեռքը խփեց սեղшնին․ Թпւրքիшն չի ճшնшչում Ղարաբաղը, չի ճանաչում Ղրիմը՝ մեր դիրքորոշումը ղարաբաղյան հարցում չի համընկնում Թուրքիայի դիրքորոշման հետ. Դե բռնվեք թուրքեր

Այսօր «Վալդայ» ակումբում իր ելույթի ժամանաք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անդրադադձավ արցախյան հակամարտությանը։

Նա նշեց, որ արցախյան հակամարտությունը սկսվեց հայ ժողովրդի նկատմամբ անցյալում թույլ տված դաժան հանցագործություններից։ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հայկական կողմի և Ադրբեջանի միջև ի սկզբանե կրել է էթնիկ հակամարտության բնույթ և սկսվել է հայ ժողովրդի նկատմամբ դաժան հանցագործություններից: Այս հակամարտությունը ի սկզբանե չի կրել միջպետական կամ տարածքների համար պայքարի բնույթ, այն սկսվել է էթնիկ հակազդեցությունից: Ցավոք, դա փաստ է, որ Սումգայիթում ապա բուն Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի հանդեպ տեղի ունեցան դաժան հանցագործություններ: Եվ մենք այս ամենը համալիր պետք է հաշվի առնենք»,- ընդգծել է Ռուսաստանի առաջնորդը:

Պուտինն իր խոսքում նաև ասաց, որ չի մոռացվել հայ ժողովրդի ապրած ողբերգությիւնը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։

Անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին ՌԴ նախագահն ընդգծեց՝ Թուրքիայի և Ռուսաստանի մոտեցումները արցախյան հարցում չեն համընկնում։ «Թուրքիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը, չի ճանաչում Ղրիմը…»,- Թուրքիայի նախագահ Էրդողանի խոսքերը Ուկրաինայի առաջնորդ Զելենսկու հետ հիշեցրեց Պուտինը։

Միևնույն ժամանակ նա նշեց, որ Ռուսաստնը Հայաստանին ու Ադրբեջանին վերաբերվում է որպես հավասար դաշնակիցների։ «Ռուսաստանը կոնֆլիկտում այնպիսի դիրքորոշում ունի, որը հնարավբրություն է ընձեռում բոլոր կողմերի վստահությունը ունենալ»,- հավաստել է նա՝ հավելելով, որ ոչ ոք Ռուսաստանի չափ շահագրգռված չէ խնդրի կարգավորման մեջ։

Պուտինը հավելեց, որ Լեռնային Ղարաբաղում ներկայիս հակամարտությունում երկկողմ զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 5 հազարի։ Նա նշեց, որ շատ է ցանկանում փոխզիջման տարբերակներ գտնել Ղարաբաղի հարցով, և օրվա ընթացքում մի քանի անգամ զրույցներ է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Եթե Ղարաբաղյան բանակցությունները 30 տարվա ընթացքում արդյունք չեն տվել, չի նշանակում ` պետք է սկսել կրակել»,- հավելել է նա:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավորությունների մասին Պուտինն ասաց. «Մենք հատուկ պատասխանատվություն ենք զգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, սակայն մեզ պետք է և ԱՄՆ-ի, և Եվրոպայի երկրների աջակցությունը. Հուսով եմ ամերիկացի գործընկերները կգործեն Ռուսաստանի հետ փոխհամաձայնեցված արտգործնախարարների ԱՄՆ կատարելիք այցի ժամանակ»։

Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը փոփոխելու վերաբերյալ քննարկումներին՝ Պուտինը նշեց. «Պե՞տք է արդյոք փոխել ԼՂ խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը: Ես այդ հարցի պատասխանը չունեմ: Հնարավոր է՝ կարելի է մի փոքր փոխել այդ ձևաչափը, բայց պետք է գտնել բոլորի համար ընդունելի տարբերակ»:

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS