Պայուսակի նախընտրած մոդելը կբացահայտի Ձեր բնավորության ուժեղ կողմերը

Յուրաքանչյուր կին բացառիկէ.Նրանցից յուրաքնչյուրն ունենտարբեր նախասիրություններ,հայացքներ և ճաշակ: Ինչ խոսք, սա հրաշալի է: Պատկերացրեք, եթե հանկարծ  բոլոր կանանց դուր գար նույն պայուսակը. շատ ձանձրալի ու անհետաքրքիր կլիներ դա: Առաջարկում ենք Ձեզ թեստ՝ նախատեսված միայն կանանց համար:Ընտրեք պայուսակի մոդելը և իմացեք Ձեր բնավորության ուժեղ գծերի մասին:

  1. Պատասխանատու մարդ եք, ով երբեք չի դավաճանում իր ընկերներին։ Ձեր նշանաբանն է՝«ասված է՝ արված է»:Աշխատավայրում  բոլորը գնահատում և հարգում են ձեզ։ Ղեկավարները գիտեն, որ միշտ կարելի է հույս դնել ձեզ վրա։ Երեխաների դաստիարակությանն ամենայն լրջությամբ եք վերաբերվում։ Նման եք մայր Թերեզային՝ կին, ում կարելի է դիմել օգնության համար։ Ընկերական շրջապատում դուք համարվում եք ընկերությունը պահպանողը:
  2. Միշտ շարժման մեջ եք։ Ձեզ համար փորձություն է չորս պատերի ներսում մնալը։ Ոչնչի չեք կապվում, ոչ ոքից կախված չեք։ Այդ հատկությունը գրավում է տղամարդկանց։ Բազմաթիվ երկրպագուներ ունեք, բավական նախաձեռնող եք։ Երկար ժամանակ կարող եք միայնակ մնալ, բայց դա ձեզ ընդհանրապես չի անհանգստացնում։ Այդ ժամանակն ընդունում եք՝ որպես ինքներդ ձեզ հետ լինելու հնարավորություն։ Ստեղծագործական աշխատանքը ամենից շատ եք նախընտրում:
  3. Դուք բիզնես լեդի եք, իշխող բնավորություն ունեք։ Սիրում եք, երբ լսում են ձեզ  և կատարում ձեր ցուցումները։ Վաղ տարիքից կարողանում եք ղեկավարել մարդկանց։  Ղեկավարելը Ձեր տարերքն է։ Շատ ընկերուհիներ ունեք, բայց ավելի շատ՝ տղա ընկերներ։ Կանանց շրջապատում ձեզ այնքան էլ չեն սիրում։ Սակայն, դա ձեզ չի անհանգստացնում։ Աշխատասեր եք   և սիրում եք հասնել նպատակներին։
  4. Դուք չափազանց նորաձև եք և քայլում եք ժամանակին համընթաց։ Տեղյակ եք նորաձևության ու գեղեկցության ոլորտում բոլոր նորություններին։  Կարող եք հանգիստ նորձևության մասին  հաղորդում կամ բլոգ վարել:Կյանքի նկատմամբ ազատ հայացքներ ունեք և, առհասարակ,ապրում եք այնպես, ինչպեսինքներդ եք  ցանկանում։ Շատ եք ճամփորդում։
  5. Պրակտիկություն՝ ահա  սկզբունքը, որով ապրում եք։ Երբեք չեք հանդուրժի այն, ինչ ձեզ դուրս չի գալիս։ Ադեկվատ ինքնագնահատական ունեք։ Հագուստ ընտրելիս նախապատվություն եք տալիս հարմարավետությանն ու հանգստությանը։ Գերադասում եք բնական դիմահարդարում։ Հոգու խորքում միշտ պահպանում եք երիտասարդությունը։ Բավական շփվող եք, Ձեր  ծանոթները  տարբեր մասնագիտության տեր են:
  6. Ձեր կանացիությամբ չի կարող համեմատվել ոչ մի բարձրաշխարհիկ կին։ Միշտ հրաշալի տեսք ունեք։ Թույլ չեք տալիս վիրավորել ձեզ։ Շատ ընկերուհիներ ունեք, հաճախ եք հանդիպում նրանց զանազան առիթներով։ Շատ եք ճամփորդում, մասնակցում եք տարբեր միջոցառումների, նոր, Ձեզ համար օգտակար, ծանոթություններ ձեռք բերում։
Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS