Պատրաստեք պիցայի խմոր իտալական բաղադրատոնսով. Այն ուղղակի կհիացնի ձեզ

Ցանկանո՞ւմ եք համտեսել պիցցա իտալական դասական բաղադրատոմսով պատրաստված խմորով, զգալ իտալական համը, ապա այս պարզ բաղադրատոմսը գրի առեք, քանի որ սրանով նաև շատ հեշտ է խմորը պատրաստելը:

Բաղադրիչներ

400 մլ կեֆիր

Ձու — 2 հատ

1/2 թ/գ աղ

1 թ/գ շաքարավազ

2,5 բաժակ ալյուր

1/2 թ/գ սոդա

Մի փոքր քացախ

Պատրաստման եղանակը

Ձուն հարեք պատառաքաղով, ապա ավելացրեք աղն ու շաքարավազը: Այնուհետև լցրեք կեֆիրը և նորից հարեք:

Սոդան քացախի մեջ բացեք և ավելացրեք ստացված զանգվածի մեջ: Լավ խառնեք: Մաղելով լցրեք ալյուրը և կրկին խառնեք:

Ջեռոցի ամանի վրա յուղաթուղթ փռեք և կլոր գրտնակած խմորը դրեք վրան: Այնուհետև վրան լցրեք պիցցայի պահանջվող պարագաները և դրեք ջեռոցի մեջ, որ եփվի:

Բարի ախորժակ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում՝ https://bestinfo.am/archives/47564

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS