Պատրաստվում ենք ամառվա. 15 րոպե և ձեր ոտքերն ու կրունկները անթերի վիճակում կլինեն․․․

Պատրաստվում ենք ամառվա. 15 րոպե և ձեր ոտքերն ու կրունկները անթերի վիճակում կլինեն․․․

Շուտով ամառ է, իսկ դա նշանակում է, որ կրելու ենք բաց կոշիկներ: Հատկապես ձմեռվանից հետո ոտնաթա-թերն ու կրունկներն ունեն խնամքի կարիք:Առաջարկում ենք անվտանգ տնային միջոցներ՝ կրունկների նուրբ մաշկի վերականգման համար:

  1. Սոդա և ծովի աղ՝ փափկեցնում ենք ոտքերի մաշկը: 5լ գոլ ջրի մեջ լուծել սոդան և աղը՝ յուրաքանչյուրից 2 ճ.գ.: Ոտքերը դնել լուծույթի մեջ և սպասել 8-10 րոպե:
  2. օճառ և սոդա՝ մաքրում ենք ոտքերի մաշկը: 3լ ջրի մեջ լուծել սոդա և օճառի քերուկ՝ յուրաքանչյուրից 2 ճ.գ: Ոտքերը 10 րոպեով դնել հեղուկի մեջ:
  3. սոդա և յուղեր՝ խոնավեցնում ենք մաշկը: 3-3.5 լ գոլ ջրի մեջ լուծել 2 ճ.գ սոդա: Ավելացնել մի քանի կաթիլ եթերայուղ՝ նախապես լուծելով այն ձիթայուղի կամ սպիրտի մեջ: Թողնել ոտքերը վաննայի մեջ 10 րոպե:
  4. սոդա և կաթ՝ կրունկներին հաղորդում ենք թավշություն: 1լ յուղոտ գոլ կաթի մեջ լուծել 1թ.գ. սոդա: Ոտ-քերը մեջը դնել և թողնել 8-10 րոպե:
  5. սոդա և ջրածնի պերօքսիդ. բուժում է վերքերն ու ճաքերը: Գոլ ջրի մեջ սոդա և պերօքսիդ լուծել՝ յուրա-քանչյուրից 2 ճ.գ.: Ոտքերը թողնելու ենք մեջը 15 րոպե:
  6. սոդա և կավ. վերացնում ենք կոշտուկներն ու խոնավեցնում մաշկը:2 լ ջրի մեջ լուծել 2 ճ.գ. սոդա և 4ճ.գ. սպիտակ կավ:
  7. Ոտքերը թողնել մեջը 15 րոպե:Կրունկների ճիշտ խնամքը ոչ միայն ոտքերի գեղեցկության, այլև ձեր առողջության գրավականն է: Սոդան թույլ չի տա, որ բակտերիաներ զարգանան ոտքերի վրա, բացի այդ կարագացնի ոտքերի մաշկի վերականգնման գործ-ընթացը:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․

Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատ-վությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մաս-նագետ բժիշկների։

Եղեք առողջ և գեղեցիկ

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS