«Պարզվում է՝ ազգովի հիշողության անկումներ ունենք»․ Նարինե Դիլբարյան

Հայ լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պարզվում է՝ ազգովի հիշողության անկումներ ունենք, պայծառ, բարգավաճ կյանքը Հայաստանում եկել ու հեռացել է Քոչարյանի հետ: Հիմա նա եկել է, որ НТВ-ի միջոցով սկսի մեզ «ամնեզիայից» դուրս բերել՝ ՀՆԱ աճ, հարյուր հազարավոր աշխատատեղեր, փոքր ու մեծ ձեռնարկատերեր, հիշեցնում է «մոռացկոտներիս», որ իր անգո ընտրազանգվածը արթնանա: Բայց թվում է, որ ընտրողական ամնեզիայի խորացող համախտանիշներ Քոչարյանի մոտ են առկա․ տեղ-տեղ ոչինչ չի հիշում, եղածն էլ՝ վարդագույն ակնոցներով: Տխուր է…. »:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS