Պարզվում է որ պատմության մեջ լինում են զարմանալի համընկնումներ

Ռուբեն Շուխյանը Թաթուլ Հակոբյանի գրառման առիթով իր ֆեյսբուքյան էջում գրում է. Պարզվում է, որ պատմության մեջ զարմանալի համընկնումներ իրոք լինում են:

Շատ ուշագրավ և դիպուկ դիտարկում է արել Թաթուլ Հակոբյանը. նա ներկայացրել է Հայաստանի առաջին տիկնանց լուսանկարները՝ մեկդարյա տարբերությամբ, որտեղ հստակ երևում է, որ պաշտոնական արարողությունների ժամանակ Աննա Հակոբյանի և Հայաստանի Առաջին Հանրապետության վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի տիկնոջ՝ Քսենիա Շեշենինա-Խատիսյանի հագին բառացիորեն նույն շերտավոր ուրվագծով զգեստն է եղել:

Ահա և Թաթուլ Հակոբյանի գրառումը. Հայաստանի վարչապետները և առաջին տիկնայք մոտ 100, ավելի ճիշտ՝ 99 տարվա տարբերությամբ: Առաջին տիկնանց շորերի նմանությանը նայեք, նմանությանը:

Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ Աննա Հակոբյանի հետ, Ալեքսանդր Խատիսյանը՝ տիկնոջ Քսենիա Շեշենինա-Խատիսյանի հետ (ազգությամբ՝ ռուս)

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS