ՌԴ-ի հերթական անսպասելի «ապտակ»-ը Ալիևին․․․Ալիևը գործողությունների նման շրջադարձ չէր սպասում

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի և Արցախի միջև անխափան կապի հարցը երբեք չի ենթարկվել կասկածի որևէ քննարկման ժամանակ և, ըստ այդմ, չկա որևէ պատճառ, որ հայ պաշտոնյաները չայցելեն Արցախ:

Ըստ նրա, դրա համար էլ կա Լաչինի միջանցքի ապահովման հանգամանքը, և բոլորը արտահայտվել են դրա կողմ: Սերգեյ Լավրովն, ըստ էության, պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, պատասխանել է Ադր-բեջանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե հայ պաշտոնյաների Ար-ցախ այցերը անօրինական են և դրանք շարունակվելու դեպքում Բաքվի արձագանքը կլինի ավելի կոշտ:

Ռուսաստանը, փաստորեն, Բաքվին պատասխանել է դիվանագիտական կոշտությամբ, ըստ էության, խորքային առումով հիանալի պատկերացնելով խնդիրը: Այդ մասին մենք խոսել էինք օրեր առաջ,որ Հայաստանն ու Արցա-խը կտրելու ռազմավարություն հետապնդելով,Ալիևը և Էրդողանն,ըստ էության, իրականացնում են Ռուսաստա-նի՝ արցախյան ներկայությունը իրավա-քաղաքական և դիվանագիտական մակարդակում ապալեգիտիմացնե-լու, այլ կերպ ասած, նաև Ռուսաստանի ոտքը Արցախից կտրելու ռազմավարություն:

Հայաստանի ու Արցախի կապը կտրելն, ըստ էության, նշանակելու է հենց դա՝ Արցախում նաև Ռուսաստանի ա-պալեգիտիմացում: Այդ ռազմավարությունը մաս է հայտարարությունների, որ Ալիևն անում է հակամարտությու-նը կարգավորված լինելու վերաբերյալ:

Ակնառու է,որ հայտարարելով այդ մասին,նա հեռանկարում հողէ նախապատրաստում հենց Ռուսաստանի ներ-կայությունն ապալեգիտիմացնելու համար՝ եթե չկա հակամարտություն, ապա էլ ինչո՞ւ է Ռուսաստանն Արցա-խում: Հետևաբար, Հայաստան-Արցախ կապը էական նշանակություն ունի Մոսկվայի համար:

Իհարկե, ակնառու է նաև, որ Ռուսաստանն աշխատելու է Արցախում ուղիղ ազդեցության աստիճանը ընդլայ-նելու և խորացնելու համար, և դա բխում է նաև նոր իրողություններից, սակայն առնվազն տեսանելի ապագայի հեռանկարով Հայաստան-Արցախ կապի ապահովումը Ռուսաստանի համար ապահովում է Արցախում իր ներկայության ռազմա-քաղաքական լեգիտիմությունը,նաև իրավա-քաղաքական համատեքստի առումով:

Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությունը այդ իմաստով մերժողական պատասխան է Ալիևին, ինչը, սակայն, ամենևին չպետք է հանգստացնող կամ փափուկ բարձի դեր խաղա Հայաստանի համար, որով-հետև մշտապես պետք է աչքի առաջ ունենալ Ռուսաստանի և Թուրքիայի՝ Բաքվի միջոցով կամ առանց դրա պայմանավորվելու հավանականությունը, ըստ այդմ՝ Հայաստան-Արցախ կապի համար աշխատելով Մոսկվայի հետ, Երևանը պետք է հնարավորինս արագ փորձի ձևավորել աշխատանքային այլընտրանքներ այն պահի հա-մար, երբ Մոսկվան ինքը դադարեցնի աշխատանքը: Ավելին, հենց այլընտրանքները կապահովեն, որ Մոսկվան Հայաստան-Արցախ կապի հարցում չդադարի ունենալ դրա կարիքն ու Հայաստանի հետ աշխատանքի անհրա-ժեշտությունը:

Նյութի Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS