Ռուսաստան ցիների կարծիքը Ղարա բաղյան հակամար տության վերաբերյալ

Ռուսաստանցիների ճնշող մեծամասնությունը (91%) տեղյակ է կամ ինչ-որ բան լսել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական հակամարտության մասին, ընդ որում, նրանց 69%-ը կարծում է, որ իրավիճակը կարգավորվել է Ռուսաստանի ակտիվ մասնակցության շնորհիվ, այս մասին վկայում է «Հասարակական կարծիք» հիմնադրամի հարցումը:

Ըստ ներկայացված տվյալների՝ հարցվածների 49%-ը տեղյակ է եղել Լեռնային Ղարաբաղում հակամարտության մասին, իսկ 42%-ը լսել է ինչ-որ բան:48%-ը, ովքեր գիտեն կամ ինչ-որ բան լսել են հակամարտության մասին, պատասխանել են, որ տեղյակ են Ղարաբաղում ռազմական հակմարտության՝ վերջերս հայտարարված ավարտի մասին, 32%-ը լսել է ինչ-որ բան։

12%-ը լսել է այդ մասին առաջին անգամ։Հարցման մասնակիցների 58%-ը կարծում է, որ երկրներից ոչ մեկին չի կարելի հաղթող համարել:14%-ն այն կարծիքին են, որ հաղթել է Ադրբեջանը, մինչդեռ Հայաստանին հաղթող է համարել հարցվածների միայն 1%-ը: Դժվարացել է պատասխանել 19%-ը։ Հարցվածների 69%-ը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը հաջողվել է կարգավորել Ռուսաստանի ակտիվ մասնակցության շնորհիվ։ 12%-ը կարծում է, որ Ռուսաստանը վճռորոշ դեր չի խաղացել հակամարտության կարգավորման գործում:

Դժվարացել է պատասխանել 10%-ը։ Հարցվածների կեսից ավելին (57%) դրական է վերաբերվում Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայմանը, 25%-ը՝ բացասական։ Եվս 1%-ը նշել է, որ իրենց համար միևնույն է։
Այն տեսակետը, որ ընդհանուր առմամբ ռազմական հակամարտության ավարտից հետո Ռուսաստանի ազդեցությունն Անդրկովկասում ավելի է ուժեղացել, պաշտպանում է հարցվածների 57%-ը։

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS