Սшմիթшջրի шյսչшփ օգտшկшր ու բուժիչ հшտկությունների մшսին քչերը գիտեն

Վաղուց հայտնի է, որ սամիթը վիտամինների ու այլ օգտակար նյութերի գանձարան է: Սեզոնին այն օգտագոր-ծելն ուղղակի անհրաժեշտ է:Սակայն պարզվում է, որ սամիթի սերմն իր օգտակարությամբ գերազանցում է կա-նաչ սամիթին: Այդ փոքրիկ սերմերը պարունակում են եթերային յուղեր, լինոլային և օլեինային յուղեր, կարոտին, A և C վիտամիններ:

Այս նյութերն օգնում են իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը, ամրացնում է սրտանոթային համակարգը, պայքարում է ճարպակալման և լյարդի հիվանդությունների դեմ:Սամիթաջուրը առավելապես հայտնի է նորա-թուխ մայրերին, քանի որ այն անփոխարինելի միջոց է նորածիններին անհանգստացնող գազերի ժամանակ:

Ինչպես պատրաստել սամիթաջուրը

Հարկավոր է

1 ճ/գ սամիթի սերմ
1 լիտր եռացրած ջուր
Թերմոս
Քամիչ

Պատրաստումը

Սամիթի սերմը լցրեք թերմոսի մեջ և վրան լցրեք եռման ջուր: 1 ժամից քամեք և այն պատրաստ է: Խմեք օրա-կան 2 բաժակ այս ըմպելիքից՝ մի բաժակ ցերեկը, մի բաժակ երեկոյան:Սամիթի ջուրն օգնում է օրգանիզմին կարգավորել նյութափոխանակությունը, այդ պատճառով համարվում է հիանալի միջոց քաշի նվազման համար: Մարդիկ, ովքեր դիետայի միջոցով փորձել են նիհարել, սակայն ցանկալի արդյունքի չեն հասել, խորհուրդ է տրվում փորձել այս միջոցը, արդյունքը երկար սպասեցնել չի տա:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS