Եթե Դուք տառապում եք գլխի, մկանային, աղեստամոքսային համակարգի խնդիրներով, ապա մեր ասյօրվա խորհուրդները Ձեզ համար շատ օգտակար կլինեն: Ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով մարդիկ հաճախ չեն կարողանում պատշաճ կերպով հետևել օրգանիզմի աշխաանքին, այդ թվում նաև ապահովել այն անհրաժեշտ ջրի քանակով:
Ընդունելով այն փաստը, որ մարդու մարմինը կազմված է 60% ջրից, պետք է նշել նաև, որ ոչ բոլոր դեպքերում է շատ ջուր խմելը օգտակար: Օրինակ մասնագետները խորհուրդ են տալիս չխմել շատ սառը ջուր: Ի տարբերություն սառը ջրի տաք կամ գոլ ջուրն ավելի օգտակար է:
Ինչ է անում սառը ջուրը.
Մինչև տաք ջրի առավելություններին անդրդադառնալը, եկեք տեսնենք, թե ինչու չպետք է այդքան շատ խմել սառը ջուր: Մասնագետների պնդմամբ սառը ջուր խմելու ժամանակ օրգանիզմում տեղի են ունենում այս երևույթները.
- Սառը ջուրը հանգեցնում է արյունատար անոթների նեղացմանը և դժվարացնում մարսողական համակարգի աշխատանքը
- Սառը ջուրը թույլ չի տալիս, որպեսզի սննդից առաջացած էներգիան լիարժեք մատակարարվի օրգանզիմին
- Նպաստում է օրգանիզմում լորձի առաջացմանը և ավելացնում շնշառական վարակների վտանգը
- Սառը ջուրը նպաստում է ճարպերի պնդացմանը և դանդաղեցնում է մարսողությունը:
- Սառը ջուրը նպաստում է ճարպերի պնդացմանը և դանդաղեցնում է մարսողությունը
7 պատճառ տաք ջուր խմելու համար
Տաք ջուրը հազարավոր տարիներ համարվում է ասիական մշակույթի անբաժանելի մասնիկը: Չինական բժշկությունը փաստում է, որ այն մի քանի անգամ ավելի էֆֆեկտիվ է, քան սառը ջուրը:
Բարելավում է նյութափոխանակությունը. Գոլ կամ տաք ջուրը կարող է նպաստել ավելի արագ, առողջ նյութափոխանակության: Խորհուրդ է տրվում, առավոտյան 1 բաժակ կիտրոնի հյութով տաք ջուր խմել: Լավացնում է մարսողությունը
Գոլ ջուրը նպաստում է արագ մարսողությանը: Գոլ ջուրն օգնում է ավելի արագ մարսել սնունդը և օգնում է ազատվել փորկապությունից: Մաքրում է արյունը Երբ դուք խմում եք տաք ջուր, Ձեր անոթները լայնանում են՝ դրանով իսկ բարելավվելով արյան շրջանառությունը:
Այն հրաշալի միջոց է խոլեստերինից ազատվելու համար Լիմոնի և գոլ ջրի խառնուրդը օգտակար է հատկապես դիաբետով հիվանդների համար: Այն ընդունակ է կարգավորել շաքարի պարունակությունը արյան մեջ:
Բուժում է փորկապությունը Ինչպես շատերին է հայտնի գոլ ջուրն այս պարագայում ուղղակի անփոխարինելի է, նույնիսկ ստամոքսի լվացման դեպքում գոլ ջուր են կիրառում: Թուլացնում է գլխացավերը Ցածր ջերմաստիճանը մեկն է այն գործոններից, որը բարձրացնում են գլխացավի վտանգը:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նման ազդեցություն ունի նաև սառը ջուրը: Գոլ ջուրը հակառակ ազդեցությունն է թողնում. այն թուլացնում է ցավը: Օգնում է նյարդային համակարգին Մասնագետների պնդմամբ հաճախակի տաք ջուր օգտագործելը նպաստում է օրգանիզմում շարունակական ջերմություն զգալուն, որը հոգեբանական տեսանկյունից օգնում է ավելի հանգիստ լինել և հնարավորինս պահպանել ներքին հանգստությունը: