Սաֆար Աբիևի խնդրանքը Սամվել Բաբայանին

24 տարի առաջ հուլիսի 26-ին Ադրբեջանի ՊՆ նախարար Սաֆար Աբիևը պաշտոնական նամակ է հղել այդ ժամանակ դեռ Լեռնային Ղարաբաղի Բանակի Հրամանատար Սամվել Բաբայանին, որում նրանից խնդրում է 3 օրվա հրադադար:

Աբիևը հույսը դրել էր իր բանակի քանակական առավելության վրա և պարտվել էր մարտը, որի արդյունում կորցրել էր Ակնան/Աղդամը: Ակնայի և Մարտակերտի համար մղվող ճակատամարտերում թշնամին տվել էր հազարավոր կորուստներ, զորքը շարքից դուրս էր եկել, հետագա մարտ վարելը անհնարին էր: Սաֆար Աբիևը անհամբեր սպասում էր, որ քանակական ճնշման դեպքում հայերը կլքեն Մարտունին և Ակնան: Սակայն ամեն բան ձախողվեց և Աբիևի մեծ քանակի զորքը շպրտվեց Ակնայից՝ տալով զինվորական և քաղաքացիական մեծ կորուստներ:

Իլհամ Ալիևը յուր նախարար Հասանովի հետ թող հանկարծ Աբիևից լավ ռազմական գործիչ չլինի ու թող ամեն անգամ անիմաստ սպառնալիքներ հնչեցնելուց առաջ կարդա այս նամակը:

Այսպիսի նամակներ են գրելու բոլոր այն ադրբեջանցի պաշտոնյաները, որոնք առհամարանքով են վերաբերվում հայկական բանակին՝ Մութալիբով, Էլիչբեյ, Աբիև… Հասանով մտքերդ իրար գլուխ հավաքի, շուտով հերթը քոնն է:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS