Սա կարդալուց կհրաժարվեք պլաստիկե շշերից

Մեզանից շատերն, առանց երկար մտածելու, շարունակում են նույն պլաստմասե շիշը օգտագործել ջուրը պահելու համար: Թվում է, որ այն անվտանգ է, և որևէ վնաս օրգանիզմի համար չի ներկայացնում:

Իրականում նման բան չկա, քանի որ այն կարող է օրգանիզմի համար խիստ վնասակար հետևանքներ ունենալ: Պլաստմասե շշերը բիսֆենոլ են պարունակում, ինչը ազդում է մարդու ինքնազգացողության վրա: Այս վնասակար քիմիկատը լուծվում է ջրում ու համապատասխան միջավայր է ստեղծում վնասակար բակտերիաների զարգացման համար:

Այս ամենը լուրջ հետևանքներ կարող է ունենալ օրգանիզմի առողջության համար: Մասնագետները պնդում են, որ բակտերիաներն ազդում են օրգան համակարգերից յուրաքանչյուրի վրա:

Շշում կուտակվող բակտերիաները կարող են ազդել օրգանիզմի էվոլյուցիայի վրա ու հորմոնալ խնդիրների պատճառ հանդիսանալ, այդ թվում` ձվարանների պոլիկիստոզի, էնդոմետրիոզի և կրծքագեղձի քաղցկեղի:

Հետազոտությունները, որի ժամանակ ուսումնասիրվել է մեկ շաբաթ անընդմեջ ջրով լցված պլաստմասե շիշը, ցույց է տվել, որ ավելի շատ բակտերաներ է պարունակում, քան զուգարանակոնքի մակերեսը, իսկ այդ բակտերաների 60%-ը լուրջ հիվանդությունների առաջացման պատճառ կարող են դառնալ:

Այս ամենի պատճառով խորհուրդ է տրվում հրաժարվել պլաստմասե շշերի օգտագործումից, իսկ ջուրը պահել համապատասխան տարաների մեջ:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS