Սենց կին ունեմ, ինչիս ես պետք այ չխոտկա

Լուսի Քոչարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
#բռնության_ձայնը

Օտչիմի մասին ա այս մեկը։

Թե բա «սենց կին ունեմ, ինչիս ես պետք, այ չխոտկա»։ էլի զգույշ կարդացեք։ Ու գրելու եմ էնքան, ինչքան ինձ գրեն։ Մի տեղ պե՞տք ա էս ամենը հնչվի, թե չէ։ «Լուսի ջան, տեսա որ Արսեն Օհանյանը գրել էր ֆիլմ նկարահանելու մասին։ Ես որպես բռնության զոհ, պատրաստ եմ նկարահանումների։

Ես բացի իմ գրած դեպքից շատ բան կարող եմ պատմել մեր հայուգեների համար, թե ինչու չի կարելի երեխային պառկեցնել մեկ սենյակում կամ նույն մահճակալում և սեքսով զբաղվել, և երեխան ամբողջ գիշեր չքնի ապրումներից։ Ես փոքր տարիքում отчим եմ ունեցել, ու լավ հիշում եմ թե ինչպես էր փորձում շոյել ինձ, ձեռքերին ազատություն տալիս, մազերիցս բռնած գետինը մաքրում, իսկ երբ մամայիս պատմեցի՝ ծիծաղում էր երեսիս, առանց ամաչելու ասում էր, սենց կնիկ ունեմ, ինչիս ես պետք чихотка.

Բայց նա փախավ սիրուհու հետ, բախտս դրանով բերեց, թե չէ գործը անավարտ չէր թողնի։ Որ այդ ամեն ինչը ծռում է մարդու աշխարհընկալումը, թերարժեքության մի այնպիսի կոմպլեքսներ է հաստատում, որ մինչև կյանքի վերջ քեզ անարժան ես զգում, նևրոտիկ ես դառնում, և դա լավագույն տարբերակն է։

Ես ինձ երբեք երջանիկ և գեղեցիկ չեմ զգացել, միայն հիմա եմ հանգստացել, սեփական լավ ընտանիք կազմելու հետո»։ Շարունակելու եմ հրապարակել։ Կարդացեք, ծանոթացեք, իմացեք։ Երեխա եք մեծացնում։ Իսկ նրանք, ովքեր համարձակվում են չհավատալ, մաքրվեք էջիցս։

Չհամարձակվեք անհարգալից մտքեր արտահայտել էս բոլոր կանանց վերաբերյալ։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS