Սեպտեմբերի 17-ի աստղագուշակ․ Կարիճներ՝ Օրվա առաջին կեսը կարող է ճակատագրական լինել անձնական հարաբերությունների համար․․․

Սեպտեմբերի 17-ի աստղագուշակ․ Կարիճներ՝ Օրվա առաջին կեսը կարող է ճակատագրական լինել անձնական հարաբերություն-
ների համար․․․

Խոյ:

Այսօր կկայացնեք մի շարք կարևոր որոշումներ: Հստակ գիտակցում եք, թե ինչպես է պետք գործել, և ձեզ շեղելը գրեթե անհնար է:
Հեշտությամբ լեզու կգտնեք այն մարդկանց հետ, ում հետ նախկինում տարաձայնություններ եք ունեցել: Մտերիմների հետ հարա-
բերություններում նշանակալի դրական փոփոխություններ չեն սպասվում, սակայն վեճեր և կոնֆլիկտներ ևս չեն ծագի:Հրաշալի օր է
հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփվելու համար, սիրային ժամադրությունները լավ կանցնեն: Սիրահարված Խոյերը կարող
են շատ ժամանակ անցկացնել սիրելիի հետ և դրական լիցքեր ստանալ:

Ցուլ:

Հնարավորություն կունենաք դրսևորելու ձեր լավագույն կողմերը, հաղթանակ կտանեք մրցակիցների նկատմամբ, մասնագիտական
հաջողություների կհասնեք: Մի կողմ թողեք կասկածները և վճռականություն դրսևորեք: Սկզբում համախոհները քիչ կլինեն, սակայն
հետագայում կողմնակիցների պակաս չեք զգա, և ճիշտ պահին աջակցություն կստանաք: Հրաշալի օր է սիրահարված Ցուլերի հա-
մար: Ամեն կերպ կփորձեք ուրախացնել սիրելիին , միասին լավ ժամանակ կանցկացնեք: Իսկ առաջին ժամադրության համար այն-
քան էլ հարմար ժամանակ չեք ընտրել, այսօր դժվար թե կարողանաք ճիշ գնահատել նոր ծանոթներին:

Երկվորյակ:

Հանգիստ, հաճելի օր է սպասվում: Այն դժվար թե առանձնանա որևէ նշանակալի իրադարձությամբ: Փորձեք օգտվել հնարավորութ-
յունից և ավարտին հասցնել սկսած գործերը: Կարող եք նաև նոր նախագծեր մշակել, սակայն, դրանք միայնակ իրագործելը ցանկա-
լի չէ :Ցանկացած փոփոխություն այսօր օգտակար կլինի: Կարճ ուղևորությունները, անսովոր վայրեր այցելելը կօգնեն առույգանալ,
նաև կարող են ոգեչնչման աղբյուր հանդիսանալ: Սիրային հանդիպումների համար օրն այնքան էլ խոստումնալից չէ: Նշանի շատ
ներկայացուցիչներ կդժվարանան լեզու գտնել իրենց սիրելիների հետ:

Խեցգետին:

Այսօր անիմաստ խոսակցությունները,ձեզ համար ոչ համակրելի մարդկանց հետ հանդիպումները շատ ժամանակ կխլեն: Զգացմուն-
քային դաշտն անկայուն է,տրամադրությունը փոփոխական կլինի, ինչի պատճառն ինքներդ էլ չեք հասկանա : Ձեզ դժվար թե հաջող-
վի կենտրոնանալ, հնարավոր է թույլ տաք որոշ վրիպումներ:Նշանի մի շարք ներկայացուցիչներ այսօր կարող են մտերիմների հետ
տարաձայնություններ ունենալ: Վիճաբանություններ կծագեն անգամ ամենասիրելի մարդկանց հետ: Ձեզնից կպահանջվի սթափվել
և փորձել վերականգնել լավ տրամադրությունը:

Առյուծ:

Օրվա առաջին կեսին անհաջողությունների շղթան կհետապնդի ձեզ ամենուր:Աջակցության ակնկալիք չեք ունենա անգամ այն մար-
դկանցից, ովքեր բազմիցս խոստացել են բարդ իրավիճակներում սատարել ձեզ:Կեսօրին դրական միտումների ազդեցությունը կմե-
ծանա: Գործնական եք տրամադրված:Այսօր կնքած բոլոր գործարքները շահեկան կլինեն, հաջող գնումներ կկատարեք: Հնարավոր է
շատ հետաքրքիր սիրային հարաբերության սկիզբ դրվի, որը ձեզ վառ զգացողություններ կպարգևի:

Կույս:

Հաջող օր է բոլոր նրանց համար, ովքեր կարճ ժամանակում խոշոր գումարներ վաստակելու նպատակ են հետապնդում: Ակտիվ կո-
մերցիոն գործունեությունը մեծ եկամուտ կբերի: Համախոհներն այսօր հուսախաբ չեն անի:Օրվա երկրորդ կեսը հարմար է կանանց
հետ շփվելու համար: Կարող եք գործնական բանակցություններ վարել գեղեցիկ սեռի այն ներկայացուցիչների հետ, որոնց ղեկավա-
րության ներքո ապագայում պատրաստվում եք աշխատել: Սիրահարված Կույսերին օրը չի հիասթափեցնի,իսկ նրանք, ովքեր դեռևս
փնտրում են երկրորդ կեսին, իրենց միայնակ ու տխուր կզգան:

Կշեռք:

Այսօր դրական փոփոխություններ են սպասվում մասնագիտական, նաև ֆինանսական ոլորտներում: Ճիշտ ժամանակին եք դրսևո-
րում ձեր գործնական հմտությունները, ինքնագովազդով չեք զբաղվում: Այսօր ձեր ձեռքբերումներն աննկատ չեն մնա: Շատերը կխը-
րախուսեն ձեզ, պաշտոնի բարձրացման հնարավորություն կստանաք:Անձնական կյանքում հարաբերությունները ներդաշնակ են:
Այսօր առավել նախաձեռնող եղեք, սիրելիի ամենահամարձակ մտահաղացումներն անգամ հավանության արժանացրեք: Կարող եք
երկարաժամկետ ծրագրեր կազմել, քննարկել ամուսնությանը վերաբերող որոշ հարցեր:

Կարիճ:

Օրվա առաջին կեսը կարող է ճակատագրական լինել անձնական հարաբերությունների համար:Մտածված գործելու դեպքում՝ կկա-
րո-ղանաք դրական փոփոխությո ւնների հասնել: Այսօր շատ կարևոր է պահպանել ինքնատիր ապետումը, զսպել հույ զերը և սադ-
րանքների չենթարկվել: Մասնագիտական տեսանկյունից օրը բարեհաջող է: Առանց որևէ ջանք գործադրելու ՝ կկարողանաք մեծ ե-
կամուտ ստանալ:Երեկոյան ստեղծագործական ներուժը, ինքնադրսևորման ցանկությունը նոր թափ կստանան: Չեք վախենա ամեն
տեսակ փորձարկումներից, և արդյունքը կգերազանցի ձեր սպասելիքները:

Աղեղնավոր:

Բարեհաջող օր է սպասվում:Ձեզ համար շատ կարևոր գործերում մեծ հաջողությունների կհասնեք:Աշխատանքում ոչ միայն կամրա-
պնդեք մասնագիտական դիրքերը, այլ նաև ձեռք կբերեք գործնական կապեր, կարևոր ինֆորմացիա կստանաք, որը շուտով պետք
կգա: Այսօր կարևոր է շատ աշխատել և հեշտ տրվող հաղթանակների ակնկալիք չունենալ:Հնարավոր են շահեկան գործարքներ, հա-
ջող գնումներ: Անձնական կյանքում նշանակալի փոփոխություններ չեն սպասվում, սակայն այդ ամենը դժվար թե անհանգստացնի
ձեզ:

Այծեղջյուր:

Ուշադիր չեք, ինչը կարող է հանգեցնել մի շարք լուրջ խնդիրների: Հաշվարկներում վրիպումներ թույլ կտաք: Եթե հետևեք ներքին
ձայնի հուշումներին, ապա շատ արագ կկարողանաք ճիշտ որոշումներ կայացնել: Կարող եք զբաղվել ստեղծագործական մոտեցում,
ոչ ստանդարտ հայացքներ պահանջող գործերով:Կանանց հետ հեշտությամբ կշփվեք, մինչդեռ տղամարդկանց հետ լեզու գտնել չի
հաջողվի, հատկապես, եթե խոսքը գումարի կամ արժեքավոր գույքի մասին է: Օրվա առաջին կեսին կարող եք ուղևորություններ
ծրագրել, իսկ երկրորդ կեսը՝ ցանկալի է անցկացնել տանը:

Ջրհոս:

Օրվա ընթացքում որոշ դժվարություններ կծագեն, անախորժությունները կարող են տրամադրություն փչացնել: Բանավեճերում ըս-
տիպված եք սեփական տեսակետը պնդել, և եթե անգամ հաջողվի ապացուցել ձեր իրավացիությունը, այն ձեզ միայն հոգեկան բա-
վարարվածություն կբերի:Կենտրոնացեք այն բոլոր գործերի վրա, որոնք դեռ անցած շաբաթ եք սկսել: Այսօր կարող եք դրանք ավար-
տին հասցնել, կամ էլ որոշակի առաջընթացի հասնել: Ձեռք կբերեք նոր աջակիցներ:

Ձկներ:

Լարված օր է սպասվում: Զգացմունքային դաշտն անկայուն է:Մտերիմների խորհուրդները, սթափվելու կոչերը կանտեսեք և մի շարք
սխալներ թույլ կտաք, չմտածված քայլեր կանեք: Ղեկավարության հետ հնարավոր են տարաձայնություններ:Հարազատների կողմից
աջակցություն դժվար թե ստանաք, փոխարենը՝ ճիշտ խորհուրդներ, առաջարկություններ կլսեք:Սիրային ժամադրության պատրաս-
տվող Ձկներին խորհուրդ է տրվում շատ զգույշ լինել, մանրուքն անգամ կարող է ամեն բան փչացնել:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS