Սեպտեմբերի 23-ի աստղագուշակ․ Ռոմանտիկ ուղևորություններ են սպասվում Կշեռքներին․․․

Սեպտեմբերի 23-ի աստղագուշակ․ Ռոմանտիկ ուղևորություններ են սպասվում Կշեռքներին․․․

Խոյ.

Այսօր աշխատեք քիչ անհանգստանալ`հիմքերից զուրկ ապրումները միայն կփչացնեն օրը:Աշխատանքի վայրում հաջողության հաս-
նել հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե բոլոր կարևոր հարցերը դուք ինքնուրույն լուծեք, իսկ ամեն մի մանրուք և երկրորդա-
կան բան վստահեք որևէ մեկ ուրիշին: Կարող են դժվարություններ ծագել փասթաթղթեր ձևակերպելիս, հեշտ չի լինելու բյուրոկրա-
տական քաշքշուկները հաղթահարելը:Երեկոն հնարավոր են անսպասելի այցեր, դուք ուրախ կլինեք հյուրեր ընդունել և նրանց հետ
հիանալի ժամանակ կանցկացնեք: Այսօր ռոմանտիկ հրապույրը գրեթե բացառվում է:

Ցուլ.

Մի խուսափեք իմպրովիզներից` այսօր հենց այն որոշումները, որոնք կծագեն ձեր գլխում բոլորովին անսպասելի, կլինեն առավել հա-
ջողը: Պնդեք ձեր տեսակետը, անգամ եթե դա ոչ բոլորին դուր գա: Հիշեք, որ ազդեցիկ մարդիկ կկանգնեն ձեր կողքին:Օրվա երկրորդ
կեսը կապված է կենսական եռանդի նվազման հետ,և այդ ժամանակահատվածում հնարավոր է ինքնազգացողության անկում: Զերծ
մնացեք ալկոհոլի  և ծանր ուտելիքի օգտագործումից,իսկ երեկոյան ժամանակ գտեք զբոսանքի համար:Անձնական հարաբերությու-
ններում էական փոփոխություններ սպասելն իրեն չի արդարացնի:

Երկվորյակներ.

Այսօր որքան ավելի քիչ տագնապեք մանրուքների պատճառով, այնքան ավելի հաջող կդասավորվի օրը: Հնարավորություն կընձեռ-
վի ազդեցիկ մարդկանց հետ քննարկել հարցեր, որոնք վերջին ժամանակներում ձեզ հուզում էին, և գտնել դրանց լուծումները: Նշա-
նի պատվախնդիր ներկայացուցիչների առջև նոր հորիզոններ կբացվեն,ինչն էլ կարիերայի աստիճաններով բարձրանալու հնարա-
վո-րություններ կտա: Անձնական կյանքում դժվար թե որևէ էական բան տեղի ունենա, և նախաձեռնոթյուն հանդես բերելն էլ ոչ մի
բանի չի հանգեցնի: Ստեղծված իրավիճակում դուք պետք է մտածեք ձեր հետագա գործողությունների շուրջ:

Խեցգետին.

Սա անսպասելի հաջողությունների օր է` ոչ այնքան էական,սակայն հաճելի:Ձեր պրոֆեսիոնալ և անձնական որակների մեջ կասկա-
ծող մարդիկ ստիպված են խոստովանել, որ դուք արժանի եք ամենաբարձր գնահատականի: Չի բացառված, որ անսպասելի գործ-
նական առաջարկներ ստանաք և շանս ստեղծվի մասնակցել մի ինչ-որ միջազգային նշանակության նախագծի աշխատանքներում:
Ծանոթությունները հեշտությամբ են հաստատվում, դրա համար պետք չի լինի նախաձեռնություն դրսևորել, քանի որ շրջապատին
դուք շատ եք հետաքրքրում: Նշանի ընտանեկան ներկայացուցիչներին կհաջողվի իրենց կեսին օգնել լուծել բարդ խնդիրը:

Առյուծ.

Այսօր դուք ցանկանում եք միայն հրամայել,ղեկավարել և հանձնարարություններ տալ:Պետք է ասել,որ դա ձեզ մոտ լավ է ստացվում,
սակայն խնդիրը նրանում է, որ հաջողության հասնելու համար դա բավարար չէ` ստիպված եք ինքներդ էլ չարչարվել: Այսօր նշանի
բազմաթիվ ներկայացուցիչներ կհայտնաբերեն, որ ոչ միայն ի վիճակի են աշխատանքային սխրանքների, այլև` դրանից որոշ չափով
հաճույք են ստանում: Հատկապես հաճելի կլինի այդ բացահայտումը նրանց համար,ովքեր վերջին ժամանակներում կասկածում էին,
թե արդյոք կյանքի ճիշտ ուղղություն են ընտրել:

Կույս.

Օրը չնայած ամենապարզերից չէ, սակայն բավական հաջողն է: Ձեզ մոտ գրեթե ամեն ինչ ստացվում է:Այն ամենն,ինչին ձեռնամուխ
եք լինում, գերազանց ձևով է հանգուցալուծվում, իսկ եթե ինչ-որ բաների էլ հասնել չի ստացվում, ապա ուրեմն դա այնքան էլ կարև-
որ բան չէր: Ճակատագիրն ինքը կհուշի, թե որ ուղղությամբ շարժվել և ինչպես գործել: Միակ բանը, որ ձեզանից պահանջվում է` ձեր
նախազգացման հուշումներին հետևելն է:Երեկոն կցանկանաք անցկացնել հանգիստ, սակայն դժվար թե դա ստացվի, քանի որ ձեզ, ամենայն
հավանականությամբ, անսպասելի կհրավիրեն հյուր կամ որևէ երեկույթի:

Կշեռք.

Այսօր ձեզ կարող են քննադատել ավելորդ դանդաղկոտության մեջ, սակայն դուք լավ գիտեք, որ ամեն ինչ անում եք հենց’ այնպես,
ինչպես պետք է: Իրոք, իրադարձությունների զարգացումը ցույց կտա, որ շտապելու որևէ հարկ չկար էլ: Իսկ դուք էլ, շնորհիվ բոլոր
գործերի հանդեպ ձեր ուշադիր և պատասխանատու վերաբերմունքի, չեք թույլ տալիս այն սխալները, որ անում են հապճեպ գործող
մարդիկ:Օրը հարմար չէ մանր գնումների համար, իսկ ահա խոշոր ձեռքբերումները հաջող կլինեն: Լավ են դասավորվում ռոմանտիկ
ուղևորությունները: Ի դեպ, միայնակ շրջագայողներն էլ հիանալի ժամանակ կանցկացնեն:

Կարիճ.

Այսօր ձեզ հաջողվում է այն ամենն, ինչը ուրիշների ուժերից վեր է` պատահական չէ,որ շրջապատին դուք իսկական հերոս եք թվում:
Հնարավոր է առաջընթաց անգամ այն գործերում, որոնք դուք հույս էլ չունեիք ավարտին հասցնել: Նշանի որոշ ներկայացուցիչների
համար օրը կապված կլինի շրջապատին վերաբերող անսպասելի բացահայտումների հետ:Սիրո հարցում ձեր բախտը բերում է` սա
հենց’ այն օրն է, երբ կարելի է հանդիպել արքայազնին կան արքայադստերը, կամ էլ լուծել այնպիսի խնդիրներ, որոնք խախտում են
արդեն ձևավորված հարաբերությունները:Դուք ցանկացած իրավիճակում ձեզ բնական ու անկաշկանդ եք պահում, ինչով անզուգա-
կան տպավորություն եք թողնում հակառակ սեռի ներկայացուցիչների վրա:

Աղեղնավոր.

Այսօր պետք է խորհեք այն հարցի շուրջ, թե ինչ եք դուք իրականում ցանկանում, քանի որ օրվա իրադարձությունները նպաստում
են այն բանին, որ իրականանա ձեր վաղեմի երազանքը, սակայն` միայն մեկը: Առավոտյան իրավիճակը որոշ չափով նյարդային կլի-
նի, սակայն ծագող խնդիրները այնքան լուրջ չեն, որ դուք կորցնեք ձեր հանգստությունը: Դրա հետ մեկտեղ էլ, դուք պահպանում եք
հումորի զգացումը, ինչը օգնում է հաղթահարել բազմաթիվ արգելքներ:Ձեր կարիքը հատկապես շատ են զգում այն մարդիկ, ովքեր
լավատեսության և ինքնավստահության դեֆիցիտով են տառապում, իսկ դուք էլ սիրով աջակցում եք վերջիններիս, դրա հետ մեկ-
տեղ` թույլ չտալով նրանց`նստել ձեր վզին:

Այծեղջյուր.

Օրը խոստանում է բազմաթիվ ու ամենատարբեր հաճելի հանդիպումներ: Հին ընկերոջ հետ սրտից բխող զրույցները կօգնեն ձեզ մի
շարք իրադարձություններ տեսնել այլ հարթության մեջ, ընդունել ճիշտ որոշումներ կամ էլ ելք գտնել բարդ իրավիճակում: Պրոֆեսի-
ոնալ խնդիրները դուք հեշտությամբ եք լուծում և արագ հաջողության հասնում: Հնարավոր են ձեռնտու գործարքներ:Օրը հարմար
չէ ուղևորությունների համար, քանի որ ճանապարհին դուք հոգնում եք, իսկ ահա տանն անցկացրած ժամանակը լավագույնս է ան-
դրադառնում ձեր տրամադրության և ինքնազգացողության վրա:

Ջրհոս.

Առավոտյան կթվա, թե օրը այնքան էլ հաջողը չէ, սակայն շուտով իրավիճակը կփոխվի, քանի որ ժամանակի հետ կուժեղանա դրա-
կան ազդեցությունների միտումը: Օգտագործեք օրվա առաջին կեսը ինքնուրույն աշխատանքի համար, իսկ երկրորդը` գործնական
հարցերի քննարկման և համատեղ նախագծերում մասնակցելու համար:Օրվա ձեռնարկումները հաջողությամբ կպսակվեն: Դուք
ձեռնամուխ չեք լինում այնպիսի բաների, որոնք ձեր ուժերից վեր են և ձեր եռանդը խելամիտ եք ծախսում: Այսօր դուք սովորականից
ավելի սիրագորով եք, հեշտությամբ և հաճույքով եք կորցնում գլուխը, սակայն գործը լուրջ հարաբերությունների չի հասնում:

Ձկներ.

Մի ձգտեք ամեն ինչում բոլորից լավը լինել` դրա անհրաժեշտությունը բոլորովին չկա:Ոչ մի բանն այսօր այնքան բեղմնավոր ու արդ-
յու-նավետ չի լինի, որքան` ձեր բնական վարքագիծը: Հնարավոր են անսպասելի բացահայտումներ, չի բացառվում հաճելի լուրերի
ստացումը: Կեսօրը կուրախացնի մի մարդու հետ հանդիպմամբ, ում դուք վաղուց կարոտում էիք:Օգտակար կլինեն ուղևորություն-
ներն ու իրավիճակի փոփոխությունը: Նոր տպավորությունները կոգեշնչեն ձեզ, կօգնեն ստեղծագործական բնույթի գործերում ա-
րագ հաջողության հասնել: Հարթվում են մտերիմների հետ հարաբերությունները, տարաձայնություններն ու վեճերը մնում են անց-
յալում:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS