Սեփական ձեռքերով կործանեցի դստերս կյանքը. Աստվա՛ծ, ների՛ր ինձ իմ մեղքի համար

Մեղք գործելը շատ հեշտ է, մինչդեռ մեղքեր չգործելը մեծ ջանքեր է պահանջում, իսկ դրանք խոստովանելը շատ ցավոտ է:«Ահա իմ դեպքում էլ մեծ մեղքս խոստովանելը պարզապես հավասարազոր էր մահվան: Ես 55 տարե-կան եմ: Ողջ կյանքիս ընթացքում ոչ մի անգամ մեղք չէի գործել: Փորձում էի ապրել օրինական կերպով, սակայն 20 տարի առաջ ես հարազատ աղջկաս նկատմամբ մեղք գործեցի:

Այդ մեղքիս պատճառով աղջիկս մինչ օրս տառապում է: Նա կյանք չունի, իսկ ես վախենում եմ խոստովանել, վախենում եմ կորցնել: 20 տարի առաջ 15-ամյա աղջիկս ասաց, որ հղի է: Դա ինձ համար իսկական շոկ էր: Ես նրան միայնակ էի մեծացրել, հաշվապահ էի աշխատել ու առավոտից երեկո ամեն ինչ արել, որպեսզի նա ոչ մի բանի կարիք չունենա: Նա միշտ տանն էր գիշերում, և ոչ մի առիթ չկար, որպեսզի նա հղիանար:

Հաջորդ օրը մենք այցելեցինք գինեկոլոգին,ով ասաց,որ աղջիկս գտնվում էր հղիության 10-րդ շաբաթում: Բժիշ-կն աղջկաս խնդրեց սենյակից դուրս գալ և ինձ հետ առանձին խոսել:Նա ասաց, որ չի կարելի աբորտ անել, քա-նի որ այդ դեպքում մեծ է հավանականությունը, որ աղջիկս չբեր դառնա: Այդ նույն օրը՝ երեկոյան, ծանոթացա երեխայի հոր՝ Անտոնի հետ, ով երկու տարով մեծ էր աղջկանիցս, դեռ սովորում էր և միայն տատիկ ուներ:

Նրանք նստել իրար ձեռք բռնած խոսում էին, պատմում, թե ինչքան են սիրում միմյանց, իսկ ես՝ հիմարս, անդա-դար երկմտում էի աբորտ անելու ու չանելու մասին: Հաջորդ օրը՝ աշխատանքի վայրում, խորհուրդ հարցրեցի գործընկերուհուցս, ով ուրիշ հիվանդանոցի հասցե տվեց: Ես և աղջիկս գնացինք այդ հասցեով, այնտեղ ստու-գեցին աղջկաս և ասացին, որ ամեն ինչ նորմալ է:

Հետո միայնակ մտա բժշկի մոտ և պատմեցի մտադրություններիս մասին:Նա առաջարկեց ոչ թե աբորտ անել, այլ երեխայի ծնվելուց հետո նրան թողնել հիվանդանոցում: Պայմանավորվեցինք, որ աղջիկս հենց այդ հիվան-դանոցում էլ կծննդաբերի:Ամբողջ հղիության ընթացքում Անտոնն աղջկաս հետ մեկ կռվում էր, մեկ հաշտվում՝ երեխային անուն մտածելով: Աղջիկս ծննդաբերեց ապրիլի 6-ին, կեսարյան հատման միջոցով: Նա տղա ունեցավ 3 կգ 700 գրամ քաշով:

Բժիշկն ինձ հարցրեց, թե արդյոք ես չեմ փոշմանել: Բայց ես անդրդվելի էի, գրեցի, որ հրաժարվում եմ երեխայից մոր փոխարեն, իսկ երբ աղջիկս արթնացավ, բժիշկները նրան ասացին, որ երեխան մահացած է ծնվել: Բնակա-նաբար աղջիկս հիսթերիայի մեջ ընկավ, երկար ժամանակ չէր կարողանում հաշտվել այդ մտքի հետ:Ձեզ հիմա կթվա, թե այս ամենը սարսափ ֆիլմից մի հատված է, բայց ավաղ դա իմ անձնական պատմությունն է:

Այդ օրվանից 20 տարի է անցել:Աղջիկս երեք տարի անց ամուսնացավ Անտոնի հետ: Նրա տատը մահացավ, իսկ ամբողջ ունեցվածքը թողեց Անտոնին:Աղջիկս ավարտեց համալսարանը, լավ աշխատանք ունի, նրանք միասին ունեն ամեն ինչ, բացի երեխաներից: Աղջիկս արդեն 10 տարի է ինչ բուժվում է, սակայն անարդյունք: Երկու տարի առաջ որոշեցինք արհեստական բեղմնավորման դիմել: Այդ նպատակով վաճառեցի հսկա տունս, գումարը տվեցի նրանց այդ ամենը կազմակերպելու համար:

Երեք փորձից հետո աղջկաս սարսափելի ախտորոշում տվեցին՝ չբերություն: Այդ պահից սկսած աղջկաս և Ան-տոնի միջև տարաձայնություններ սկսվեցին: Տղան երեխա էր ուզում, իսկ աղջիկս չէր կարողանում նրա ցան-կությունն իրականություն դարձնել:Մի օր լաց լինելով աղջիկս մեր տուն եկավ և ասաց, որ ստիպված է բաժան-վել Անտոնից, մինչդեռ ամեն ինչ այլ ընթացք կունենար, եթե իրենց երեխան ողջ լիներ: Ինքը թեկուզև առանց Անտոնի միայնակ չէր լինի:

Այդ ամենը լսելիս՝ սրտիցս արյուն էր կաթում: Սեփական ձեռքերովս քանդել էի աղջկաս տունը, խորտակել նրա կյանքը: Նա օր օրի մարում է հուսահատությունից ու տխրությունից:Ես ուզում էի նրան ամեն ինչ պատմել, բայց չգիտեմ, թե ինչպես կարձագանքի: Երեխային այժմ փնտրելն անօգուտ է, չգիտես էլ, թե ինչ կլինի հետո: Այժմ նս-տած գրում եմ այս ամենի մասին ու լաց լինում:

-Աստվա՛ծ, ների՛ր ինձ իմ մեղքի համար»:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS