Սկեսուրս անընդհատ երես էր տալիս երեխաներին և դա ինձ ահավոր բարկացնում էր․ Նրա մահից միայն իմացա ճշմարտությունը

Թինան միշտ նեղանում էր իր սկեսուրից: Մինչ նա փորձում էր խստորեն և կարգ ու կանոնով մեծացներ իր
երեխաներին, տատիկը հակառակն էր անում… Նա իր թոռներին երես էր տալիս և թույլ տալիս, որ իրենց շատ
վատ պահեն:Սկեսո՛ւր Ես սխա՛լ էի:

Դուք իմ հակապատկերն եք: Երբեք չեք ասել «ոչ», երբ նրանք ինչ-որ բան են խնդրել. աղանդերի երկրորդ
բաժին, շոկոլադ ճաշից առաջ, լոգարանում ևս մի քանի րոպե…Ես մտածում էի, որ Դուք իմ երեխաներին
կվերածեք եսասեր լակոտների: Ես կարծում էի, որ նրանք երբեք չեն սովորի սպասել, կամ լինել անկախ …

Մի՞թե չեք հասկացել, թե կոնկրետ ինչ է ինձ պետք: Որպեսզի իմ երեխաները քնեն ինքնուրույն:Ես նեղացել էի
Ձեզնից, քանի որ նրանց համար միշտ թանկարժեք նվերներ եք գնել: Ես չէի ուզում, որ նրանց հետ շփվեք միայն
քաղցրավենիքով և տորթերով: Դուք շարունակում էիք ամեն կերպ ներողամիտ լինել նրանց նկատմամբ …

Ես շատ երկար էի մտածում, թե ինչու եք այս ամենն անում: Ինձ ոչ մի կերպ չէր հաջողվում պատասխան գտնել,
և դա ահավոր էր:Դուք շատ շուտ հեռացաք: Բայց Դուք պետք է ներկա լինեիք նրանց ավարտական
երեկույթներին ու հարսանիքներին: Թոռները շատ շուտ կորցրին իրենց տատիկին:

Ես երբեք չեմ մտածել այն մասին, թե որքան շատ եք նրանց սիրել: Եվ ես հասկացա, որ անչափ ուժեղ: Երևի
հենց այս միջոցներով էիք արտահայտում Ձեր սերը, կոնֆետներ, տորթեր, նվերներ. հենց այսպիսին էր Ձեր
սիրո արտահայտությունը:

Եվ հիմա ինձ համար իսկապես շատ ցավալի է: Ցավալի է նրա համար, քանի որ ես սխալ եմ հասկացել Ձեր
մեծահոգությունը: Իմ երեխաներն արդեն պատանեկության տարիքում են, ամեն ինչ հասկանում են և
խելագարի նման կարոտում են Ձեզ: Ես գիտեմ, որ Դուք կարոտում եք այնտեղից` երկնքից: Իմ երեխաներն
ուրախությամբ և բաղձանքով են հիշում այն պահերը, երբ իրենց տատիկին տեսնում էին դռների մոտ, նետում
էին իրենց խաղալիքները և վազում գրկախառնվելու: Նրանք Ձեզ շատ էին սիրում:

Եթե ես կարողանայի նորից խոսել Ձեզ հետ, ես չէի ծախսի ոչ մի թանկագին վայրկյան: Ես միայն երազում եմ
այն մասին, որ Դուք վերադառնաք, ինչ-որ հրաշքով, բայց վերադառնաք:Ես կցանկանայի կրկին նայել Ձեր
աչքերին, այդ բարի և սիրող աչքերին: Գրկել Ձեզ և նվիրել ամենաթանկարժեքը, ինչ ունեմ:Ինչպե՞ս եմ զղջում,
որ իմ երազանքն իրականություն չի կարող դառնալ:

Կամ գուցե վերադառնա՞ք: Ինչո՞ւ ոչ: Վերադառնաք, որ նորից լսեք մեր փոքրիկի լացի ձայնը: Վերադառնաք,
որպեսզի ևս մեկ անգամ լսեք սաքսոֆոնի նոտաները, որոնք մենք անգիր գիտենք: Նայենք միմյանց, և հայացք
չկտրենք: Վերադարձե՛ք և լսե՛ք, թե ինչպես է Ձեր թոռնիկը դպրոցական երաժշտական խմբում նվագում: Նա
հիանալի կիթառահար է: Վերադարձե՛ք և ևս մեկ անգամ հագե՛ք Ձեր թիկնոցն ու գլխարկը, որով Ձեզ տեսա
վերջին անգամ: Խոստանում եմ, կգնահատեմ Ձեր կողքին անցկացրած յուրաքանչյուր վայրկյանը…

Ավա՜ղ: Դուք հավիտյան լքեցիք մեզ:

Հիմա ես հիանալի հասկանում եմ՝ Դուք սիրել եք նրանց ամբողջ սրտով: Ձեր թոռների մեջ էիք տեսնում Ձեր
կյանքի ամբողջ իմաստը: Դուք նրանց սեր նվիրեցիք, իրական և անկրկնելի: Ամեն անգամ, հիշելով Ձեզ, ես
սկսում եմ լաց լինել: Ես նույնպես շատ եմ սիրել Ձեզ:

Սրտանց շնորհակալ եմ Ձեզնից: Դուք փոխեցիք իմ ամբողջ կյանքը: Ես երբեք չեմ մոռանա Ձեզ:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS