Սկեսուրս կարծում է, թե ինձանից լավ կարող է խնամել իմ երեխային․ Հայտնվել եմ անելանելի իրավիճակում․․․

Խստորեն մի՛ դատեք ինձ, ես ուզում եմ լսել Ձեր կարծիքները և պարզապես կիսվել իմ խնդրով: Ես 26 տարեկան եմ, ամուսինս՝ 39: Ըստ այդմ՝ սկեսուրս տատիս տարիքին է (ամուսինս երկրորդ երեխան է՝ 10 տարի տարբե-րությամբ): Իմ սկեսուրը հրաշալի մարդ է: Խորամանկ չէ, չափազանց անկեղծ է, և հումորով:

Նա միշտ շքեղ տեսք ունի, երբեք տեղ չի գնում առանց դիմահարդարման, միշտ բարձրակրունկներով է և հար-դարված մազերով (նա 73 տարեկան է): Մի խոսքով՝ ես նրան ընդունում եմ այնպիսին, ինպիսին որ նա կա։ Մենք երբեք չենք վիճել (գուցե այն պատճառով, որ մենք ապրում ենք առանձին, բայց իրար շատ մոտ):

Այսպիսով… Երեխաս, որ պետք է ծնվեր, ամուսնուս առաջնեկն էր,ում նա շատ էր ցանկացել և սպասում էր ան-համբերությամբ: Դստերս ծնվելուց հետո երեխայի խնամքի վերաբերյալ մենք տարբեր կարծիքներ ունեցանք: Նա լսում է իր մորը և համոզված է, որ «ԱՅԴՊԵՍ Է ՊԵՏՔ, ԵՎ ՈՒՐԻՇ ՈՉ ՄԻ ԿԵՐՊ», բայց նրա խորհուրդները, մեղմ ասած,30 տարի առաջ են հնացել(քթի մեջ կաթ կաթեցնել, ադամանդյա կանաչ (զելյոնկա) քսել ծծակներին, և ամենասարսափելին՝ շատ տաք ՀԱԳՑՆԵԼ, ՓԱԹԱԹԵԼ, ԾԱԾԿԵԼ):

Բայց այդ ամենը ոչինչ. նա անընդհատ պատմում է, որ իր ամուսինս ամբողջ մանկությունը (համարյա միշտ) հիվանդանոցներում է անցկացրել… Էլ ուր մնաց իր <<ճիշտ>> խնամելու ձևերը։

Թեմայից մի փոքր շեղվեմ: Մայրս էլ է փոքր ժամանակ միշտ հիվանդացել և հիվանդանոցներն ընկել (տատիկիս և նրա սովետական կարծրատիպերի շնորհիվ), և երբ ես ծնվել եմ, նա սկզբնական շրջանում փորձել է դիմակա-յել տատիկիս՝ «ես ավելի լավ գիտեմ» ճնշմանը: Եվ փաստորեն, 9 ամսականում ես հայտնվում եմ վերակենդա-նացման բաժանմունքում՝ շնչուղիների խցանում մինչև տրախիոստոմիա(կոկորդումս տեղադրում են խողովակ՝ շնչելու և ուտելու համար): Ես չեմ կարող նկարագրել մայրիկիս ինչ ապրումներ էր ունենու այդ դեպքը հիշելուց։ Ապրելու հավանականությունը 50% էր, իսկ եթե ապրել եմ, Դա Աստծո հրաշքն էր։

Այդ ժամանակվանից ի վեր, նույնիսկ ձմռանը, պատուհանները բաց էին օդափոխության համար, մենք վաղ առավոտյան ոտաբոբիկ քայլում էինք ձյան մեջ (ես մոտ 5 տարեկան էի), Ջրօրհնեքին սուզվում էինք ջրի մեջ և հագնվում ավելի թեթև, քան մյուսները (մինչ օրս): Արդյունքն այն է, որ ես չեմ կարողանում մնալ տաք խեղդող տարածության մեջ, կաղամբի պես փաթաթվել, ես չեմ զգում միջանցուկ քամիները, և ցուրտն ինձ համար բա-ցարձակ անտեսանելի է… և ամենակարևորը` ՉԵՄ ՀԻՎԱՆԴԱՆՈՒՄ: Եթե ճիշտ, ես գրիպով հիվանդանում եմ 3-4 տարին 1 անգամ՝ ընդամենը 2 օրով, իսկ մարմնիս ջերմաստիճանը՝ 37.7-ից ոչ ավել: Եվ, իմ տանը, ընկերներիս կարծիքով, միշտ ցուրտ է:

Հիմա շարունակեմ ասելիքս: Ես մինչ այժմ չեմ հիվանդանում: Ամուսինս միշտ հիվանդանում էր փոքր ժամանակ և չի դիմանում ցրտին՝ նույնիսկ ամենաթեթև միջանցիկ քամիներին: Իսկ այժմ մենք ունենք դուստր, և սկսել ենք իրար չհասկանալ փոքրիկի ղնամքի հարցում: Մենք շաբաթը մեկ անգամ գնում ենք սկեսրոջս տուն, բայց մինչ մեր գնալը (փոքրիկը ծնվել է սեպտեմբերի վերջին) նա փակում է բոլոր պատուհանները, տաքացնում սենյակը տաքացուցիչով … Ես հասկանում եմ, որ նա վատ բան չի ուզում անել,այդպիսին է նրա հոգատարությունը, բայց մի րոպե մնալուց հետո ես ինձ վատ եմ զգում: Բայց մինչև օրս մենք երեքով էինք գնում, և ես վերահսկում էի, որ պատուհանը բաց լինի, սենյակը չջեռուցվի, և փոքրիկին շատ չծածկի: Սկեսուրս իսկապես զարմանում, բայց չէր կիրառում այդ կանոնները:

Եվ այսօր ես մնացի տանը, իսկ երեկոյան փոքրիկս հիվանդացավ (հազ և փռշտոց) … Ուշադրությո՛ւն, հարց: Որտե՞ղ է սկեսրոջս տրամաբանությունը, եթե նրա խորհուրդները 100%-ով ՃԻՇՏ են, ապա ինչո՞ւ էր ամուսինս փոքր ժամանակ միշտ հիվանդ և հիվանդանոցներից դուրս չէր գալիս: Եվ ինչո՞ւ ինքը չի հասկանում, որ եթե հետևում եք այնպիսի կանոնների, որոնք վատ հետևանքներ են ունենում, ապա այդ կանոններն անիմաստ են: Ինչպե՞ս կարելի է այս ամենը հասկացնել սկեսրոջս շատ նուրբ ձևով, որպեսզի չվիրավորի:

ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍԿԱՑՆԵՄ ԱՄՈՒՍՆՈՒՍ, որ այդ խորհուրդները չեն բուժում, այլ քայքայում են (նա կոպտորեն պնդում էր, որ կանի այնպես, ինչպես ասում է մայրը՝ բացարձակապես չհիշելով, թե իր ներկայությամբ ինչ է ա-սել մանկաբույժը):Եվ մենք այդ «ինչպես պետք է չիշտ խնամել»-ի հիմքում սկսեցինք բավական հաճախ վիճել: Արդյունքում՝ երեխան հիվանդացավ հենց այն ժամանակ, երբ ամեն ինչ արվում էր ամուսինս, և սկեսուրս հանձ-նարարականով, առանց իմ իմացության, և, իհա՛րկե, ոչ ոք ինձ չի լսում, քանի որ ես 26 տարեկան եմ:

 

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS