Սուպերմարկետում մուրացկանի տեսք ունեցող մի աղջիկ խնդրեց, որ իր համար օճառ գնեմ․ Ես գնեցի, բայց որոշեցի հետևել նրան․․․

Պատմությունը տեղի է ունեցել մոտ 1 տարի առաջ։ Կանգնած էի խանութում, տնտեսական բաժնում, երբ ներս մտավ երիտասարդ, բայց շատ կեղտոտ, չխնամված մի աղջիկ, նման էր մուրացկանի։ Մատով ցույց տվեց ամե-նաէժան օճառը և խնդրեց դա գնել իր համար։ Ես կատարեցի խնդրանքը, բայց որոշեցի հետևել նրան։

Նա մի րոպե կանգ առավ մթերային բաժնի մոտ, քաղցած հայացք գցեց սառնարաններին և դուրս եկավ։ Նրան սարսափելի խղճացի, բայց և հետաքրքիր էր, թե այդքան երիտասարդ աղջիկը, երևի 25-ից ավել չէր լինի, ինչ-պես է հայտնվել նման դրության մեջ։

Երկու հատ բուլկի գնեցի և վազեցի նրա հետևից։ Նստեցինք, նա կերավ, պատմեց, որ 18 տարեկանում ընկեր է ունեցել, ով համոզում էր ամուսնանալ։ Աղջիկը, իհարկե, շատ էր ուզում, բայց մայրը շատ խիստ և կոշտ կին էր, թույլ չէր տալիս։

Աղջիկը հոր մասին ոչինչ չգիտի, երբեք նրան չի տեսել։ Այդպես, ընտանիքում մեծ վեճից հետո նա տեղափոխվել է ընկերոջ տուն, բայց որոշ ժամանակ անց չստացված ամուսինը հոգնել է նրանից և դուրս հանել։ Մայրն էլ չի ներել և հետ չի ընդունել։

Սկզբնական շրջանում նոր ծանոթս մնացել է ընկերների և բարեկամների տանը, սակայն հետ սկսել է ամաչել և գնացել է փողոցում ապրելու։Ինձ ուղղակի ցնցեց պատմությունը։ Չնայած սարսափելի հիգիենային, ես նրան բերեցի մեր տուն, աղբը գցեցինք նրա հին հագուստը, գլուխը մշակեցի կերոսինով, կտրեցինք մազերը, քանի որ հնարավոր չէր սանրել և լվանալ։

Աղջիկը լողացավ, նրան իմ հագուստից մի քանի բան տվեցի և մի քիչ էր գումար։ Աղջիկն արտասվում էր եր-ջանկությունից։Երբ նա գնաց, զանգեցի բոլոր ընկերներիս, պատմեցի պատահածի մասին։ Մենք յուրաքանչ-յուրս մի քիչ գումար հավաքեցինք և նախկին հանրակացարանի շենքում աղջկա համար փոքր բնակարան վարձեցինք։ Մոտակայքում էլ մի սուպերմարկետ կար, ընկերուհիներիցս մեկն այնտեղ գանձապահ է աշխա-տում։

Նա խոսեց մենեջերի հետ և աղջկան այնտեղ աշխատանքի ընդունեցին՝ որպես մաքրուհու։Չեմ կարող նկա-րագրել, թե որքան երջանիկ էր նա։ Դե, մեզ էլ հաճելի, որ կարողացանք օգնել։Օրեր առաջ հանդիպեցինք․ աղ-ջիկը շատ լավ տեսք ուներ, գեղեցիկ և կոկիկ հագնված էր, մաքուր։ Երբ տեսավ ինձ, ուրախությունից գոռաց, վազեց մոտ և գրկեց։ Պատմեց, որ իրեն հսկիչ-վաճառողուհու աշխատանք են տվել արդեն, ընկեր ունի։ Եվ ինձ էլ հաջորդ շաբաթ հրավիրեց թատրոն, տոմսերն էլ ինքն է գնել։

Մենք պիտի հասկանանք, որ փողոցում ապրող մուրացկաններից յուրաքանչյուրն ունի ծանր պատմություն, մի դեպք, որից հետո այլևս ուշքի չի եկել և օգնության կարիք ունի։ Բարի եղեք, մարդիկ։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS