Ստիպված էի զոքանչիս հետ գնալ նրա ամառանոց․ Այդ օրվանից հետո երդվեցի այլևս այնտեղ ոտք չդնել․․․

Մի օր մայիս ամսին զոքանչս ասաց․

—Անդրանիկ, չես գա՞ ինձ հետ ամառանոց, օգնես մի քիչ։

Գնալ ես չէի ուզում, բայց մերժել չէի կարող։

1,5 ժամ գնացքի մեջ, հետո 1 ժամ ավտոբուսով, ևս 30 րոպե էլ ոտքով քայլելու ճանապարհ անցանք։ Պարզվեց, որ այսպես կոչված «ամառանոցը» կիսափլուզված տնակ է, բառիս բուն իմաստով՝ աղբից պատրաստված․ ան-հասկանալի արկղերից, ստվարաթղթերից, ֆաներաներից։

Ամբողջ օրը ես հող էի փորում կիսաջարդած թիակով և լսում էի, թե որտեղ է զոքանչս պատրաստվում խնձո-րենի տնկել, իսկ որտեղ մանուշակներ ու վարդեր ցանել։ Ես մտովի անիծում էի այդ ծառերը, այդ զզվելի բա-լենին․․․Ուշ երեկոյան ես վերադարձա քաղաք ու ասացի կնոջս․

—Այլևս երբեք ոտք չեմ դնի ձեր ամառանոց։

․․․Անցավ 25 տարի։ Ես շրջեցի ողջ աշխարհը, բայց հիմա առաջին հնարավորության դեպքում վազում եմ այն-տեղ՝ 1,5 ժամ գնացքով, բայց կայարանից արդեն տաքսի եմ նստում, պայմանները բարելավել են։

Այդ հողամասում մեծացան երեխաներս։ Մենք այնտեղ նոր տուն կառուցեցինք, իսկ ես էլ արդեն ուրախությամբ եմ հող փորում ու ինչ-որ բան ցանում։ Զոքանչիս տնկած խնձորենու տակ մեծ սեղան է դրված, մեր բոլորի սիր-ված վայրն է։

Ես ու կիսն հաճախ ենք նստում ծառի տակ, սուրճ խմում ու խոսում։Ամռանը, երբ քաղաքում շոգից հնարավոր չէ շնչել, ես կանգնում եմ հողամասի թփերի հովի տակ, նայում եմ երկնքին ու մտածում․

—Այս ինչ երջանկություն է։ Աշխարհում ավելի լավ տեղ չկա․․․

 

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS