Սրճարանում մի աղջիկ էր նստած և պարզ երևում էր, որ ինչ-որ բան է թաքցնում․ Երբ բերեցին հաշիվը․․․

Ես նստած էի քաղաքի սրճարաններից մեկում, երբ ներս մտավ մի երիտասարդ աղջիկ։ Նա զբաղեցրեց իր տեղը ու սկսեց սպասել ինչ-որ մեկին՝ հավանաբար ընկերոջը։ Ես միանգամից նկատեցի, թե նա ինչպես է փորձում մարդկանց հայացքերից մի բան թաքցնել, ու իմ սիրտը դողաց․․․ Իրականում աղջիկը չուներ մազեր։

Կարծում եմ, նա զրկվել է դրանցից քիմիաթերապիայի հետևանքով։Ես այնքան խղճացի նրան։ Այդքան երիտա-սարդ, բայց նման բանի միջով է անցել։Գիտեք, 2 տարի առաջ կինս հեռացավ կյանքից։Ու ես ստիպպված էի բա-վականին երկար ժամանակ հետևել, թե ինչպես է հանգում իմ ողջ կյանքի միակ սերը․․․ Դրա համար էլ ցանկա-ցա ինչ-որ կերպ ուրախացնել այդ աղջկան, նրան հույս տալ։ Բայց ի՞նչ կարող էի անել։

Հանճարեղ մի բան մտածեցի։Ես կանչեցի մատուցողուհուն ու բացատրեցի,որ ցանկանումեն փակել այդ աղջկա ու իր ընկերոջ հաշիվը, բայց նրանք չպիտի իմանային, թե դա ով է արել։ Նաև խնդրեցի մատուցողուհուն երկ-տող փոխանցել։ Ահա թե ինչ էի գրել․

—Ինչ-որ մեկի մտքով այսօր անցավ, որ դու շատ գեղեցիկ ես, հիասքանչ ժպիտ ունես, իսկ աչքերդ ունակ են լու-սավորել ողջ աշխարհը։ Քեզ մոտ ամեն ինչ լավ կլինի։ Պարզապես հիշիր դրա մասին։ Քեզ լավ օր, հրաշք աղջիկ։

15 րոպեից աղջիկն ու իր կողակիցը խնդրեցին հաշիվը։ Ես տեսա, թե ինչպես մատուցողուհին նրանց ասաց, որ իրենց փոխարեն արդեն վճարել են։ Աղջիկը շատ զարմացավ․

—Բայց ո՞վ, ինչի՞ համար։

Իսկ երբ բացեց երկտողը ու սկսեց կարդալ, նրա աչքերից արցունքներ հոսեցին։ Հետո նա ժպտաց։ Անկեղծ, մեծ ու ուրախ ժպիտով․․․ Նրա ընկերն էլ չզսպեց ժպիտը։ Ակնհայտ էր, որ սիրելիի ժպիտն իր համար ամեն ինչ էր։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS