Վազգեն Թևանյանը փայլուն ձևով հաղթեց ադրբեջանցուն ու դարձավ Եվրոպայի չեմպիոն. Հովհաննես Մաղաքյանը նույնպես դարձավ չեպիոն

Հռոմում ավարտին է մոտենում ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։ Մեր ընտրանին շարունակում է իր փայլուն ելույթեները:

Ազատ ոճի 61 կգ քաշային կարգի եզրափակչում Վազգեն Թևանյանը մրցեց ադրբեջանցի Ինտիգամ Վալիզադայի հետ ու հաղթանակ տոնեց 5:2 հաշվով` դառնալով Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը, ով նվաճում է ոսկե մեդալ:

125 կգ քաշային կարգում էլ Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Մաղաքյանը եզրափակչում մրցեց Ուկրաինան ներկայացնող Իդզինսկիի հետ:

Մեր ըմբիշը հիանալի գոտեմարտ անցկացրեց ու հաղթեց 4:2 հաշվով` նվաճելով հերթական ոսկե մեդալը Հայաստանի համար:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS