Վաղը կիրակի է ընտանիքի համար պատրաստեք այս համեղ և նրբահամ սրճային տորթ

Վաղը կիրակի է ընտանիքի համար պատրաստեք այս համեղ և նրբահամ սրճային տորթ.

Անհրաժեշտ բաղադրիչներ

Խմորի համար՝

ձու -6 հատ

շաքարավազ -220 գր

ալյուր -80 գր

օսլա — 50 գր

կակաոյի փոշի -30 գր

փխրեցուցիչ -2 թ/գ

վանիլային շաքար -1 թ/գ

Շաքարահյութի համար՝

ջուր — 300 մլ
սուրճ սև -3 թ/գ
շաքարավազ -3 թ/գ

Կրեմի համար՝

սերուցք (33% և ավելի յուղայնությամբ) -500 գր

թթվասեր -250 գր

շաքարավազ -170 գր

վանիլային շաքար -1 թ/գ

շոկոլադ -100 գր

Սպիտակուցները հարում ենք 7-10 րոպե հարիչով՝ աստիճանաբար ավելացնելով շաքարավազը։Դեղնուցները հարում ենք առանձին տարայի մեջ՝ աստիճանաբար ավելացնելով շաքարավազի մյուս մասն ու վանիլինը։

Դեղնուցային զանգվածն ավելացնում ենք սպիտակուցային զանգվածին ու զգուշորեն խառնում ենք։ Ալյուրը, օսլան, կակաոյի փոշին ու փխրեցուցիչն անցկացնում ենք մաղով։

Ստացված զանգվածն աստիճանաբար ավելացնում ենք ձվի զանգվածին։ Ամանը (38x 30 սմ) պատում ենք յուղաթղթով, լցնում ենք խմորն ու հավասարապես տարածում։ Եփում ենք 20-30 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։

Արդեն պատրաստ խմորաշերտը հանում ենք ջեռոցից ու թողնում ենք, որ սառչի։ Շրջում ենք, հեռացնում յուղաթուղթն ու փորձում ենք ստանալ երեք հավասար քառակուսիներ։Չափում ենք խմորաշերտի լայնությունն ու կենտրոնից ուղղահայաց կտրվածք ենք անում։ Ստացվում են միանման 19 սմ չափերի խնորաշերտեր։

Շաքարահյութի համար եփում ենք սուրճը, ավելացնում շաքարավազն ու թողնում ենք, որ սառչի։ Ապա շոկոլադը քերիչով անցկացնում ենք։
Պատրաստում ենք կրեմը, որի համար անհրաժեշտ սերուցքը հարում ենք՝ աստիճանաբար ավելացնելով շաքարավազն ու վանիլինը: Լավ հարելուց հետո ավելացնում ենք թթվասերը։ Խմորաշերտերը պատել շաքարահյութով, որից հետո կրեմապատում ենք ու շոկոլադապատում ենք։Երեք շերտերը կրեմապատում ենք ամբողջովին, կողային հատվածները պատում ենք խմորի փշրանքներով, իսկ վերին շերտը քերած շոկոլադով։

Բարի ախորժակ

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS