Վաճառվում են ծնողներ. Հայրը 68 տարեկան է, մայրը՝ 66. իրական պատմություն, որ ցնցել է ողջ աշխարհը

Այս պատմությունն իրական է և այն տեղի է ունեցել Ճապոնիայում: Թերթերից մեկում շատ տարօրինակ հայտարարություն էր հայտնվել այսպիսի բովանդակությամբ. «Վաճառվում են ծնողներ. հայրը 68 տարեկան է, մայրը՝ 66, գինը՝ 900 իեն»:Նրանք, ովքեր կարդացել էին այդ հայտարարությունը շոկի մեջ էին, բոլորը միաբերան ասում էին.

Այս ինչ ժամանակներում ենք ապրում, արդեն ծնողներին են վաճառքի հանել, բայց ոչ ոքի մտքով չէր անցնում գնալ և պարզել, թե ինչ է կատարվում:Այդ հայտարարությունը ընկավ մի երիտասարդ տղայի և աղջկա ձեռքը:
Նրանք երկու ամիս առաջ էին հողին հանձնել իրենց ծնողներին, ովքեր ավտովթարի զոհ էին դարձել: Վշտահար զավակները կարդալով այդ հայտարարությունն իսկապես շոկ ապրեցին, նրանք սարսափում էին այն մտքից, որ ինչ որ մեկը կարող էր վաճառքի հանել սեփական ծնողներին և որոշեցին վճարել պահանջվող գինը և սեր ու ջերմություն տալ ու խնամել այդ ծեր մարդկանց:

Երբ նրանք եկան նշված հասցեով, զարմանքից քար կտրեցին, նշված հասցեում կանգնած էր մի շքեղ տուն, գեղեցիկ պարտեզով և մտածեցին, որ սխալվել են: Նրանք արդեն որոշել էին հետ դառնալ, երբ դուռը բացվեց և նրանց առջև կանգնեց մի ծեր պարոն:

— Բարև ձեզ, հավանաբար ինչ որ սխալ է տեղի ունեցել, բայց հայտարարության մեջ նշված է ձեր հասցեն:
— Ներս անցեք, դուք չեք սխալվել, ճիշտ հասցով եք եկել:
Նրանք միասին ներս մտան: Տանը նրանց դիմավորեց ճերմակահեր բարի աչքերով մի տարեց կին, նա հաճելի ձայնով ու ժպտալով առաջարկեց նստել:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS