«Վարչապետի ասածը, թերևս, ավելի շատ պետք է հնչեր որպես սպառնալիք». Դավիթ Հարությունյան

Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանից hraparak.am-ը հարցրել է՝  ինչ կասեք վարչապետի այն հայտարարության մասին, որ Ընտրական նոր օրենսգիրքը ՀՀԿ-ին ավելի ձեռնտու է, և «Մեկը չկա, որ ՀՀԿ-ին իրենց շահը բացատրի»․

«Ես հասկանում եմ այն գայթակղությունը՝ անպայման բոլորին սովորեցնելու և փորձելու փաթաթել սեփական կարծիքը, սակայն այդ հնարները հայտնի են։ Քաղաքականության մեջ հաճախ են օգտագործվում։ Ես հասկանում եմ, որ վարչապետի ասածը, թերևս, ավելի շատ պետք է հնչեր որպես սպառնալիք, բանն այն է, որ այսօր է Հանրապետական խմբակցության պատգամավորները ենթարկվում են աննախադեպ ճնշումների, և, թերևս, դա է պատճառը, որ շատերը կամ ստորագրում են տարբեր փաստաթղթերի տակ, կամ քվեարակրում են կողմ մի նախագծի, որին իրենք այնքան էլ համաձայն չեն։ Ես կարծում եմ, որ դա ավելի շատ սպառանլիք էր ՝ ուղղված ապագա թեկնածուներին, որպեսզի նրանք իմանան, որ նրանց նկատմամբ կիրառվելու են նույն գործիքները, որոնք այսօր կիրառվում են պատգամավորների նկատմամբ»,- ասել է նա:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS