Վարչապետն առաջարկում է ոչ թե 150 հազար դրամը սահմանել աշխատավարձի շեմ, այլ՝ 250 հազարը

«Հիմա կան մինչև 150 հազար ստացողներ, որ հարկվում են 23 տոկոսով, 150-ից 2 միլիոն ստացողներ, որ հարկվում են 28 տոկոսով, և 2 միլիոնից ավելի, որ հարկվում են 36 տոկոսով»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ այդժ նա առաջարկում է ոչ թե 150 հազար դրամը սահմանել աշխատավարձի շեմ, այլ՝ 250 հազարը։

«Սա, ըստ էության, կարևոր արձանագրում է, բայց այդ քաղաքացիների մի զգալի մասի՝ 199 հազար մարդու, ովքեր ստանում են, ասենք, մինչև 150 հազար դրամ աշխատավարձ, մենք վերջերս կուտակային կենսաթոշակների մասին օրենքի փոփոխությամբ արդեն վերադարձրել ենք 2500 դրամ, նրանց ամսական եկամտի մեջ՝ 100 հազար ստացողների դեպքում՝ 2500 դրամ ավելացել է, իսկ 150-ից ավելի ստացողների պարագայում՝ 3750 դրամ արդեն ավելացել է», — ասաց Ն. Փաշինյանը։

ՀՀ վարչապետն ասաց, թե երկաստիճան համակարգով առաջնորդվելու պարագայում դե ֆակտո 100 հազար դրամ ստացող քաղաքացիների եկամուտները կավելացնեն 500 դրամով, իսկ 150-ից ավելի ստացողներինը՝ 750 դրամով։ «Սա, կարծում եմ, այնքան էլ լավ արդյունք չէ ու այն արդյունքը չէ, որին մենք ձգտում ենք», — նշեց նա։
Նյութի աղբյուրը՝ http://primenews.am
Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS