Վերջապես․ Պուտինը ստորագրեց, փետրվարի 1-ից Ռուսաստանը 1 ամսով կբացի սահմանները ՀՀ քաղաքացիների համար

Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնություն այցելել ցանկացող քաղաքացիների բազմաթիվ հարցումները՝ ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ օտարերկրացիների մուտքը ժամանակավորապես սահմանափակող ՌԴ կառավա-րության կարգադրության մեջ 26.01.2021 թ. կատարված փոփոխության համաձայն, 2021 թ. փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ը ներառյալ թույլատրվելու է Հայաստանի Հանրապետությունից և Բելառուսի Հանրապետութ-յունից Ռուսաստանի Դաշնություն մեկնող ԵԱՏՄ անդամ պետությունների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապե-տության քաղաքացիների մուտքը Ռուսաստանի Դաշնություն՝ օդային հաղորդակցության ստորև նշված 20 սահմանային անցակետերով։

Անհրաժեշտ է ներկայացնել վավերական անձնագիր, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդության հետա-զոտման բացասական արդյունքը, որը պետք է արտացոլվի «Путешествую без COVID-19»* բջջային հավել-վածում։

— բջջային հավելվածը հասանելի է Apple Store-ի և Google Play-ի հայաստանյան և ռուսաստանյան օգտատերերի համար։

1. Անապա (Վիտյազևո)

2. Վլադիվոստոկ (Կնևիչի)

3. Գրոզնի (Սևերնի)

4. Եկատերինբուրգ (Կոլցովո)

5. Ժուկովսկի

6. Կազան

7. Կալինինգրադ (Խրաբրովո)

8. Կրասնոդար (Պաշկովսկի)

9. Կրասնոյարսկ (Եմելյանովո)

10. Մոսկվա (Վնուկովո)

11. Մոսկվա (Դոմոդեդովո)

12. Մոսկվա (Շերեմետևո)

13. Նիժնեկամսկ (Բեգիշևո)

14. Նովոսիբիրսկ (Տոլմաչևո)

15. Դոնի Ռոստով (Պլատով)

16. Սամարա (Կուրումոչ)

17. Սանկտ Պետերբուրգ (Պուլկովո)

18. Սոչի

19. Ուֆա

20. Չկալովսկի

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS