Վերջերս բացեցին հանգուցյալ մորս կտակը․ Մի կերպ արցունքներս զսպելով կարդացի մինչև վերջ, սակայն․․․Մինչև այսօր նրան չեմ կարողանում ներել

Վերջերս բացեցին հանգուցյալ մորս կտակը․ Մի կերպ արցունքներս զսպելով կարդացի մինչև վերջ, սակայն․․․Մինչև այսօր նրան չեմ կարողանում ներել

Մայրիկս արդեն շատ մեծ է տարիքով, գրեթե անօգնա կան։ Դրա համար էլ հաճախ եմ գնում նրան այցելության։ Մի քանի ամիս առաջ,երբ հերթական անգամ եկա նրա մոտ,սովորականի պես ուտելիք պատրաստեցի, մաքրու-թյուն արեցի, լվացք միացրեցի։Եվ պատահաբար նկատեցի, որ սեղանին ինչ-որ անծանոթ թուղթ է դրված։ Չկա-րողանալով զսպել հետաքրքրասիրությունս՝ բացեցի այն․ պարզվեց՝ մորս գրած կտակն է։

Մայրիկս միշտ նույն հոգատարությամբ ու ուշադրությամբ է վերաբերվել ինձ ու քրոջս։ Երբեք մտքովս չէր անց-նի, որ նա կարող է չգրել իմ անունը կտակի մեջ։ Այն օրը, երբ ես կարդացի այն, անկախ իմ կամքից վիճեցի մորս հետ։ Չնայած, հիմա ես հասկանում եմ, որ մայրս ինձ ոչ մի վատ բան չէր կամենում, բայց մեկ է, չեմ կարողանում նրան ներել։

Ինձ համար անհասկանալի պատճառներով մայրիկս որոշեց թողնել ամեն ինչ կրտսեր դստերը, իսկ ինձ՝ ոչինչ։ Հանգիստ հարցրեցի մորս, թե ինչու է նման բան արել, իսկ նա պատասպանեց, որ Անահիտը ծանր կյանքով է ապրում, իսկ ես ամեն ինչ ունեմ։

Իսկապես, ես ստացել եմ բարձրագույն կրթություն, լավ աշխատանք ունեմ, ամուսինս էլ վատ չի վաստակում։ Քրոջս բախտը անձնական կյանքում չի բերել։ Բանն այն է, որ նա ամուսնացավ 18 տարեկանում, գլուխը կորց-րել էր սիրահարվածությունից։ Երեխա ունեցավ, բայց ժամանակի հետ ամուսինն ու նրա ընտանիքը ցույց տվե-ցին իրենց իրական դեմքը, ու քույրս ստիպված եղավ որդու հետ միասին վերադառնալ մեր մայրիկի տուն։

Ու քանի որ քույրս կրթություն չի ստացել, չի կարողանում նորմալ աշխատանք գտնել, եթե անկեղծ, կարծում եմ, որ ցանկություն էլ չունի։Դեպքից մի քանի օր անց զանգեց մայրս ու խնդրեց գնալ իր տուն։ Նա ցույց տվեց նոր կտակը, ասաց, որ փոխել է, ու որոշել է տունն էլ, զարդերն ու հավաքած գումարն էլ հավասար կիսել մեր միջև։ Ցավալին այն է, որ միև նույնն է, հո գումս ինչ-որ բան է կոտրվել։ Այսինքն, եթե ես չտեսնեի կտակը, այդպես էլ կմնար։

Այսինքն մայրիկիս թվում է, որ եթե տան կեսը իմը լինի, պիտի քրոջս դուրս հանեմ ու թույլ տամ, որ ինքն ու երե-խան մուրացկաններ դառնան։Բայց ես ընդունակ չեմ նման բանի։Երբ քույրիկս իմացավ այս ամենի մասին, երդ-վեց, որ ոչինչ չգիտեր կտակի մասին։ Ասաց, որ եթե նույնիսկ ամեն ինչ իրեն մնար, նա կկիսեր ինձ մեր մոր ժա-ռանգությունը, երբեք իրենով չէր անի։

Հիմա փորձում եմ առաջվա պես վերաբերվել մայրիկիս, բայց ինչ-որ տհաճ նստվածք կա, որ չի թողնում անել դա։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS