Վերջերս ծանոթներիցս մեկի մասին մի պատմություն լսեցի․ Իսկ ով ասաց, որ ընտանիքի պահպանման հարցում պատասխանատու է միայն կինը

Օրերս մի պատմություն լսեցի ծանոթներիցս մեկի մասին, որ բերանս բաց մնաց զարմանքից։Կարճ ասած, ժա-մանակ առ ժամանակ մի կնոջ ամուսինը գնում էր ուրիշ քաղաք՝ գործուղումների, լրացուցիչ աշխատելու։Եվ, ինչպես հաճախ է լինում, այնտեղ ծանոթացավ մի կնոջ հետ, հետո հանդիպումները դարձան մշտական, տղա-մարդն էլ սկսեց երկու ընատնիքում միաժամանակ ապրել։ Կինն էլ խելացի է, բնականաբար, շուտ հաս-կացավ, որ ամուսնու հետ մի բան այն չէ։

Հերթական գործուղումից հետո կինը ամուսնուն դեմ տվեց պատին ու պահանջեց ասել ճշմարտությունը։ Կինը մտավ սիրուհու սոցկայքի էջը, գնահատեց նրա թանկարժեք նվերները, որոնք, բնականաբար, իր սիրելի ամու- սինն էր նվիրել, մինչդեռ գրեթե գումար չէր բերում տուն, ասում, որ գործերը լավ չեն։Կինը հենց նույն օրը պա-հանջեց հեռանալ տնից, մի ամսից էլ պաշտոնապես բաժանվեցին։

Տղամարդը՝ առանց ընտանիքի մնալով,գնաց սիրուհու մոտ, հայտնեց, որ այսուհետ իրենց սիրուն ոչինչ չի խան-գարում, ոչ մի խոչընդոտ չկա։ Բայց նրանց ընտանեկան կյանքը չդասավորվեց․ մի բան է, երբ մի քանի օրով է գնում՝ նվերներով ու ծաղիկներով, մի այլ բան է, երբ սկսում են միասին ապրել ու կիսել կեցաղը։

Հիմա էտ նույն տղամարդը հանգիստ չի տալիս ծանոթներին, բոլորին պատմում ու բողոքում է, թե որքան շահա-մոլ են կանայք։ Ընտանեկան օջախը պահպանել չեն ուզում, ամեն մանրուքի պատճառով բաժանվում են։ Իսկ եթե նրան մեկն ակնարկում է, որ գուցե ինքն էլ մեղավոր, ուղղակի հայտնում է․

-Բայց դրա մեջ ի՞նչ կա։ Ես տղամարդ եմ։ Իսկ ինքը՝ կին։

Ո՞վ ասաց, որ ընտանիքի պահպանման հարցում պատասխանատու է միայն կինը․․․

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS