Վերջերս մի ծանոթ կին իսլամ ընդունեց, ամուսնացավ արաբի հետ և նրա հետ մեկնեց Դուբայ․․․ մեղադրելը հեշտ է, բայց խնդրում եմ մի շտապեք

Վերջերս մի ծանոթ կին իսլամ ընդունեց, ամուսնացավ արաբի հետ և նրա հետ մեկնեց Դուբայ․․․ մեղադրելը հեշտ է, բայց խնդրում
եմ մի շտապեք

Մի ծանոթ կին կա, մի տարի առաջ ծանոթացավ արաբի հետ, իսլամ ընդունեց և նրա հետ մեկնեց Դուբայ․․․ նրան բոլորն էին քննա-
դատում, բոլորը՝ մեծից փոքր։ Բայց ես մի բան եմ ուզում ասել։Հատկապես վրդովված էին նրան ճանաչող հասակակից տղամարդիկ։
Ինչ տհաճ խոսքեր էին ասում նրա հասցեին։ Կանայք էլ էին շատ վատ արտահայտվում նրա մասին։Այնքան մեծ զզվանք ապրեցի՝
այդ ամենը լսելով։ Հատկապես երբ կրկնում էին․

-Ինչի՞ մեր երկրում նորմալ տղամարդ չկար։

Բայց այդ տղամարդկանցից մեկն արդո՞ք հիշել էր նրա մասին այս ամբողջ ընթացքում։ Նրա հետ աշխատող տղամարդկանցից որևէ
մեկն այդ ամբողջ ընթացքում առաջարկել էր օգնել ծանր տոպրակները տուն հասցնել։Ինչ-որ մեկն արդյո՞ք առաջարկել էր անձրևոտ
եղանակին մեքենայով տեղ հասցնել։Երբ վատ են արտահայտվում տղամարդիկ, դեռ կարող եմ հասկանալ, նրանց ինքնասիրության
հարցն է այստեղ։

Բայց ահա երբ կանայք են սկսում անել դա․․․ ի դեպ նրա շրջապատում բոլորը գիտեին,թե խեղճն ինչերի միջով է անցել։Բոլորն էլ գի-
տեն, որ ամուսինը լքել է նրան, երբ իմացել է, որ նորածին երեխան հիվանդ է։ Գիտեն, որ նա 5 տարի աշխատել է միանգամից 2 տեղ,
որ պահի հիվանդ մորը։ Գիտեն, որ մի կերպ է ուշքի եկել մոր մահվանից հետո․․․Իսկ հիմա նա վերջապես երջանիկ է։

Հենց այդ արաբն օգնեց նրան երջանկանալ այն պահին, երբ արդեն հուսահատվել էր։ Հենց այդ արաբը նվիրեց իր սերն ու հոգատա-
րությունը նրա փոքրիկ երեխային, ով միշտ առանց հոր է մեծացել, վճարեց նրա բուժման համար։ Ընկերուհիս հիմա ունի սիրող ա-
մուսին, բուժված, առողջ երեխա։ Մի՞թե այս պարագայում արժեք ու կարևորություն ունենի ուրիշների քննադատությունները։

Տեսանյութը ստորև՝

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS