Վրացական ձևով խոզի, մսով համեղ բաղադրատոմս

Վրացական ձևով խոզի մսով այսպիսի նրբահամ ուտեստ երբեք չեք փորձել. սա է խորովածին փոխարինող լավագույն ուտեստը:

Բաղադրիչներ՝

  • խոզի միս — 1 կգ, մեղր — 2 ճ գդ
  • կիտրոն — 0,5 հատ, թթվասեր — 1 ճ գդ
  • համեմունքներ և կանաչի՝ խմելի-սունելի, սամիթ, մաղադանոս, ռեհան՝ ըստ ցանկության:
  • աղ՝ ըստ ճաշակի,  սև աղացած պղպեղ՝ ըստ ճաշակի

Ինչպես պատրաստել միսը վրացական ձևով

Միջին չափի կտրատեք միսը, վրան լցրեք կտրատած կանաչին և կես կիտրոնի հյութը: Այդ բաղադրիչները լավ խառնել, ավելացնել մեղրը, համեմունքները, աղը: թողքե սառնարաում 2–3 ժամ:

2-3 ժամ սառնարանում մնալուց հետո հանում ենք միսը վրան թթվասեր ավելացնում և լավ խառնում:

Պատրաստի միսը ուղարկում ենք 180 աստիճան ջեռոց և եփում 45–60 րոպե: մսի պատրաստ լինելը կախված է լինելու մսի կտորներից և տեսակից:

վրացական ձևով միսը կարելի մատուցել ցանկացած տեսակի աղվցանների, բանջարեղենների հետ: Այսպիսի ուտեստ անպայման կցանկանաք պատրաստել կրկին:

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS