Տաս տարի համատեղ ապրելուց հետո լքեցի ամուսնուս՝ նրա մոտ թողնելով 2 դստերս․․․Մի շտապեք ինձ մեղադրել

Հարց կանանց․

Ի՞նչ պետք է անի մի տղամարդ, որին 10 տարվա ամուսնությունից հետո լքել է կինը և հեռացել իր սիրեկանի մոտ,որի հետ նա ամուսնալուծվելուց առաջ մոտ վեց ամիս է հարաբերությունների մեջ եղել:Ամուս-նալուծվելուց հետո նա ամուսնուն թողեց երկու փոքր երեխաների հետ՝ 5 տարեկան որդու և 3.5 տարեկան դս-տեր հետ: Գույքը նույնպես բաժանեցին:

Կինը հրաժարվեց բնակարանի այն բաժնից, որը գնել էին ընդհանուր փողերով՝ այսինքն հիմնականում ամուս-նու փողերով, գումարած, որ ծնողները նույնպես օգնել են: Հրաժարվեց հօգուտ երեխաների և իրեն վերցրեց մեքենան: Բաժանության մեջ ապրեցին ավելի քան երկու տարի: Այդ ընթացքում կինը մի քանի անգամ է այցելել երեխաներին և երկու-երեք ժամով տարել է նրանց:

Ըստ էության, բոլոր ծախսերը կրել և մինչ այժմ էլ կրում է երեխաների հայրը և չի դիմել դատարան ալիմենտի համար: Երկու տարուց մի փոքր անց կինը փորձեց վերադառնալ, ավելի ճիշտ՝ սիրեկանը դուրս հանեց նրան, որն այդպես էլ չամուսնացավ իր հետ, չնայած նրան, որ խոստացել էր: Նա փորձեց վերադառնալ նախկին ամուսնու մոտ, բայց եկավ ոչ թե միայնակ, այլ վեց ամսական հղիության մեջ:

Հիմա հարցն այն է, թե ինչ պետք է անի նախկին ամուսինը: Կինը գնալու ոչ մի տեղ չունի, իսկ ամուսինը չի ցանկանում ապրել նրա հետ, բայց չի էլ կարող դուրս հանել երեխաների առջև, որոնք շատ ուրախ են իրենց մոր վերադարձի համար: Ի՞նչ պետք է անի նա: Պատասխանեք անկեղծ: Պատմությունը բացարձակապես իրական է:

Օգնեք Ձեր խորհուրդներով։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS