Տեր Աստված, անփորձանք պահիր մեր առյուծ տղերքին․․․Ազգովի խնդրում ենք քեզ

Գրաբար

Զօրական և վկայ ճշմարիտ, քաջ նահատակդ Քրիստոսի սուրբդ (Թեոդորոս), որ փոխանակեցեր զմարմինդ ընդ հոգւոյդ քում փրկանս, և ո՛չ ածեր զմտաւ զսպառնալիսն անօրէն բռնաւորացն: Այլ վերին ազդեցութեամբն դիտե-լով զայրեցումն հոգւոց նոցա, վասն այնորիկ լուցեր զտաճար կռոցն և անարգեցեր զպաշտամունս նոցա: Արդ, ի յաղթող պատերազմի տօնողացս զօր նահատակութեան քո, բարեխօսեա՛ առ Տեր վասն անձանց մերոց:


Զինվոր և ճշմարիտ վկա, քաջ նահատակդ Քրիստոսի, սուրբդ (Թեոդորոս), որ հոգուդ փրկության համար տվե-ցիր մարմինդ, և անտեսեցիր անօրեն բռնավորների սպառնալիքները: Վերին ներգործությամբ տեսնելով նրանց այրվող հոգիները՝ այրեցիր կուռքերի տաճարը և մերժեցիր նրանց պաշտամունքը: Արդ, պատերազմում հաղթող նահատակությունդ տոնողներիս համար բարեխոսի՛ր Տիրոջը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS