Տղան հոգնել էր իր հոր մասին հոգ տանելուց. Ահա թե ինչ ասաց նրա փոքրիկ տղան նարն

Հյուծված ծերունին տեղափոխվեց ապրելու տղայի, հարսի և 4 – ամյա թոռնիկի մոտ: Ծերունու ձեռքերը դողում էին, տեսողությունը շատ վատ էր, իսկ ոտքերը հազիվ էին պահում մարմնի ծանրությունը: Ընտանիքը նստեց հացի, բայց ծերունու վիճակը բարդացնում էր ուտելու գործընթացը: Ոլոռը թափվեց հատակին, իսկ կաթը բաժակի մեջ լցնելիս պապիկը անզգուշաբար թափեց սփռոցին:

Որդին և հարսը սկսեցին խառնաշփոթից բարկանալ: «Մենք պետք է ինչ-որ բան անենք նրա հետ»,- ասաց տղան: Այսպիսով, ամուսինները անկյունում դրեցին փոքրիկ սեղան, որտեղ պապը միայնակ նստած էր, իսկ ընտանիքի մյուս անդանմները վայելում էին ճաշը:

Քանի որ պապը հաճախ էր կոտրում ափսեները, նրան կերակրում էին փայտե ամանով: Երբ նրանք նայում էին պապի կողմը, հաճախ նկատում էին նրա աչքերից հոսող արցունքները, բայց ուշադրություն չէին դարձնում: Չորս տարեկան թոռը լուռ հետևում էր:

Մի անգամ երեկոյան ընթրիքից առաջ, հայրը նկատեց, որ որդին հատակին խաղում է ինչ-որ փայտե առարկաների հետ և մեղմ ձայնով հարցրեց. «Ինչ ես անում տղաս»: Տղան պատասխանեց. «Ես փոքրիկ ափսե եմ պատրաստում քո և մայրիկի համար, որ կարողանաք ձեր շիլաները ուտել, երբ մեծանաք»:

Այդ խոսքերը այնքան զարմացրեցին ծնողներին, որ նրանք կորցրեցին խոսելու ունակությունը: Հետո արցունքները սկսեցին հոսել իրենց այտերին: Թեև ոչ մի բան չէր ասվել, բայց երկուսն էլ գիտեին, ինչպես վարվել:

Այդ երեկո տղան մոտեցավ պապին և զգուշորեն նրան բերեց ընտանեկան սեղանի մոտ: Մնացած օրերը նա ընթրեց իր ընտանիքի հետ միասին: Եվ ինչ – ինչ պատճառներով ամուսիններին այլևս չէր հետաքրքրում, թե ինչու կաթը թափվեց սփռոցին, ոլոռը հատակին և այլն:

OLYMPUS DIGITAL CAMERA

Այո մենք բոլորս հնձում եք այն, ինչ սերմանում ենք: Անկախ մեր ծնողների հետ ունեցած հարաբերություններից, մենք կկարոտենք նրանց, երբ նրանք հեռանան այս կյանքից:

Միշտ հարգեք, խնամեք և սիրեք նրանց:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS