«Տնետուն են ընկնում և հարցնում՝ արդյոք իրենց ուժին քվե տվող կա՞»․ Իզաբելլա Աբգարյան

Բլոգեր Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քանի որ, արդեն իսկ, նամակներ եմ ստացել ահազանգերով, որ ընտրապայքարի մասնակից ուժերից տնետուն են անում և հարցնում՝ արդյոք իրենց ուժին քվե տվող կա ընտանիքում, ուզում եմ տեղեկացնել, որ քվեի գաղտնիությունը ձեր իրավունքն է և կարող եք չպատասխանել:
Նաև խրախուսվում է նման այցերի ֊ձայնա,֊տեսա նկարահանումը:
Այս ընտրություններին քաղաքացին ունի հզոր թիկունք՝ ի դեմս ՊԵՏՈՒԹՅԱՆ և, հավատացեք, որևէ թաղի հեղինակություն, որևէ հին իրականության մեջ «շեֆ» չի կարողանա ձեզ ճնշել:
Երկրում իրավիճակ է փոխվել»։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS