Ցավեր սրտի շրջանում. Ինչ է այն զգուշացնում. Պարզաբանում է սրտաբանը

Կրծքավանդակի ձախ մասում` սրտի շրջանում ցավեր են առաջացել։ Դա ի՞նչ է նշանակում։ Եթե կարողանանք ինքներս որոշել այդ ցավերի բնույթը, ապա դրանք շատ բան կհուշեն։

Եթե ցավը ծակող է, տեղակայված է սրտի շրջանում, առաջացել է մրսածության հետևանքով, բարձր ջերմաստիճանի ֆոնի վրա, կամ գրիպով, անգինայով հիվանդանալուց 1-2 շաբաթ անց, եթե ցավում է կրծքավանդակի` սրտից դեպի ձախ ընկած հատվածը և ուժեղանում է խորը շնչելիս, ապա այդպիսի ցավն անուշադրության մատնել չի կարելի։

Մեկ այլ դեպքում ցավը բութ է, անընդհատ, շարունակվում է ժամերով, օրերով, որն ավելի շուտ սրտի շրջանում ճնշման բութ զգացումի է նման, կամ, հակառակը, այն կարճատև, ծակող բնույթ ունի, որը տևում է ընդամենը մի քանի վայրկյան, բայց ավելի ուժեղ է։ Այս տարաբնույթ ցավերը ամենևին կապ չունեն մարմնի շարժումների, ինչպես նաև հանգստի վիճակի հետ և հաճախ որոշակի լարումից հետո կարող են թուլանալ։

Եթե այսպիսի ցավեր ունեցող երիտասարդ տղամարդը, կինը գանգատվում են գերհոգնածությունից, գլխապտույտից, ասում են, թե չեն կարողանում ազատ շնչել և հաճախ աշխատում են խորը շունչ առնել, հորանջում են ու անքնությամբ են տառապում, ապա դա հենց սիրտանոթային համակարգի գործունեության խանգարման հետևանք է, որը հայտնի է «գերբեռնվածության համախտանիշ» անունով։ Այդ խանգարումների պատճառը առաջին հերթին նյարդային, և մեծ մասամբ հոգեկան լարվածությունն է, ընտանեկան կոնֆլիկտները, աշխատանքային անախորժությունները, ինչպես վախի զգացումը մարտից առաջ։

Եթե ցավը ծակող բնույթ ունի, առաջանում է խորը շունչ քաշելիս, գոտկատեղից վեր իրանը թևերի հետ ձախ ու աջ պտտելիս, ապա մի շտապեք ինքներդ ձեզ «սրտային հիվանդի» կարգավիճակ տալ։ Ցավերի պատճառը փնտրեք հենաշարժական ապարատի հիվանդությունների ցանկում։

Ցավեր, որոնք կապված են սննդի կամ ալկոհոլի անգամ փոքր քանակությամբ պարբերաբար ընդունման հետ։Երբեմն սիրտը սկսում է ցավալ (նվալ) շատ, մասնավորապես ճարպեր կամ կծու կերակուրներ ուտելուց հետո, ինչպես նաև երկար ժամանակ քաղցած մնալիս։Դրանք կարող են գաստրիտի` ստամոքսաբորբի, խոցի, ենթաստամոքսային գեղձի, լեղուղիների բորբոքման և աղիքների փքվածության հետևանք լինել։

Եթե ցավն առաջացել է միջանցիկ քամու տակ մնալուց հետո և տեղակայված է կրծքավանդակի կողմնային մասում, կողոսկրերի ուղղությամբ, կտրուկ բնույթի է, անհանգստացնում է արդեն մի քանի օր, ուժեղանում է խորը շունչ քաշելիս, ավելի ճիշտ` թույլ չի տալիս խորը արտաշնչել, և եթե դուք մանուկ հասակում հիվանդացել եք ջրծաղիկով, ապա հնարավոր է այդ ցավացող տեղում մեկ շաբաթ անց բշտեր հայտնվեն, որից հետո ցավը կնվազի։ Սա, հավանաբար, նախկին կրած հիվանդության հետևանքն է, որի ապաքինման միջոցներ կձեռնարկի բուժող բժիշկը` թերապևտը, մաշկաբանը, վարակաբանը։

Եթե ցավը առաջանում է նոպաներով, կապված է ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ, տեղակայված է կրծոսկրի հետևում, կարող է տարածվել ձախ թևի, պարանոցի, ստորին ծնոտի շրջանում, թիակի տակ, եթե այն ընթանում է այրոցի, սեղմման զգացումով, չպետք է հետաձգել սրտաբանի դիմելը։Սա կարող է սրտամկանի ինֆարկտով ավարտվել։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS