Փաշինյանը ի՞նչ մեղք ունի, որ տարիներ առաջ միայն իրեն մտերիմ մարդիկ էին հավատացել ու անդամագրվել այդ կուսակցությանը

Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Նախարարների պաշտոնները նշանակովի են և քննարկման առիթ կարող են դառնալ, բայց նույնը չենք կարող անել պատգամավորների համար, քանի որ պատգամավոր չեն նշանակվում այլ զբաղեցնում են այդ պաշտոնը ըստ կուսակցության հերթականության։

Հիմա լայն տարածում է գտել Փաշինյանի աներձագի պատգամավոր դառնալու փաստը։ Լավ, Փաշինյանը ինչ մեղք ունի, որ տարիներ առաջ, երբ ստեղծվում էր իր կուսակցությունը, այդ ընթացքում միայն իրեն մտերիմ մարդիկ էին հավատացել ու անդամագրվել այդ կուսակցությանը։ Ես էլ հավատայի, դուք էլ հավատայիք, մենք լինեյինք այդ հերթական համարը, հիմա աներձագի փոխարեն ստիպված մենք պետք է զբաղեցնեինք այդ աթոռը։

Ոչ մի արտասովոր բան չկա սրա մեջ։ Ու սա միայն ՔՊ-ի դեպքում չի այսպես, բոլոր կուսակցություններում էլ նույն ձևով են պատգամավոր դառնում, մյուս կուսացկությունների պատգամավորների ցանկում երբեք չե՞ք նկատել, որ պատգամավոր կա, որին կյանքում ոչ տեսել եք, ոչ լսել, բայց պարզվել է, որ ձեր ընտրյալն է։ Կուսակցությունը հաղթել է ընտրությունները, իրենք էլ նշանակվել են պատգամավոր։ Ոչ մի տարօրինակ բան։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS