Փաստորեն ՌԴ-ն հրաժարվում է Արցախից․․․

Մոսկվան չի պատրաստվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և այն ընդգրկել Ռուսաստանի կազմում, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է ria.ru-ն։

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկելու էկզոտիկ առաջար-կին, ապա, ինչպես հասկանում եմ, Ղարաբաղի անկախությունը չի ճանաչվել ոչ մեկի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կողմից:

Մենք նման միտք անգամ չունենք։ Մենք ելնում ենք նրանից, որ այս տարածաշր-ջանում բոլոր հարցերը պետք է լուծվեն այստեղ գտնվող երկրների և, առաջին հերթին, Հայաստանի և Ադրբե-ջանի միջև»,- հայտարարել է Լավ-րովը 2020 թվականի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:Նա ընդգծել է, որ ՌԴ-ն պատրաստ կլինի օգնել, որպեսզի տարածաշրջանում հաստատվի խաղաղություն, կայունություն և անվտանգություն։

Տեսանյութը ստորև՝

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS