Փափուկ ու ախորժելի տորթ․ Հալվում է բերանում․ Պատրաստվում է բավականին հեշտ ու պարզ եղանակով

Պատրաստեք այս հիասքանչ տորթը՝ ամենահասարակ բաղադրիչներից, և ուրախացրեք ձեր մտերիմներին։ Պահպանեք բաղադրատոմսը։

Անհրաժեշտ բաղադրիչներ կորժի համար․

շաքարավազ՝ 200գ
ձու՝ 4 հատ
կակաո՝ 3ճ․գ․
ալյուր՝ 200գ
սերուցք 10%յուղ․՝ 200մլ, կորժը թրջելու համար

կրեմի համար․

կաթ՝ 250մ;
կոկոսի քերուկ՝ 200-250գ
կարագ՝ 150գ
շաքարավազ՝ 150գ
Prajitura Noapte Venetiana • Gustoase.net

Պատրաստման եղանակ․

Կորժ․ սկզբում խորը տարայի մեջ 15 րոպե հարել ձուն՝ ավելացնելով շաքարավազը։ Պիտի սպիտակ փքուն զանգված ստացվի։

Ալյուրը միացնել կակաոյի հետ և փոքր բաժիններով ավելացնել ձվային խառնուրդին։ Խառնել փայտե գդալով։

Տապակին ձեթ քսել, խմորը լցնել մեջը և ուղարկել մինչ 180 ջերմաստիճանի տաքացրած ջեռոցը։ Պատրաստ լինելը ստուգել չոփիկով։Թխվելու ժամանակը կախված է տապակի չափից։Հանել կորժը ջեռոցից և թողնել, որ սառի։

Կրեմ․

Փոքր կաթսայի մեջ լցնել կաթը, կարագը և շաքարավազը։ Դնել կրակին և խառնել այնքան, որ կարագը հալվի։ Քիչ-քիչ լցնել կոկոսի քերուկը՝ անդադար խառնելով։ Եռալու պահից սկսած եփել կրեմը 15 րոպե՝ թույլ կրակի վրա։ Հաճախ խառնել։

Տորթ հավաքել․

Կորժը կտրել մեջտեղից, յուրաքանչյուր մասը թրջել սերուցքով, սակայն կարող եք չանել դա։Մի կորժի վրա լցնել կրեմի կեսը,հավասարաչափ բաշխել,ծածկել մյուս կորժով,և քսել մնացած կրեմը։ Կարող եք զարդարել և հալաց-րած, և քերած շոկոլադով։

Բարի ախորժակ։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS