Փետրվարի 12-ի աստղագուշակ․ Կշեռքներ՝ գայթակղիչ գործնական առաջարկներ կստանաք

Փետրվարի 12-ի աստղագուշակ․ Կշեռքներ՝ գայթակղիչ գործնական առաջարկներ կստանաք

Խոյ.

Հենց դուք եք այսօր այն մարդը, ով ի վիճակի է անհավանական հերոսությունների և փառահեղ հաղթանակնե-րի: Շատ վառ են արտահայտվում ձեր լիդերական որակները, մարդիկ պատրաստ են ձեր ետևից գնալ, ուր էլ դուք նրանց տանեք:Անգամ ամենաազդեցիկ մարդիկ հետևում են ձեր կարծիքին,գործում են ըստ ձեր խորհուրդ-ների: Դուք կարող եք դրանից օգտվել և ամրապնդել ձեր պրոֆեսիոնալ դիրքերը:Այսօր դուք հեշտությամբ եք հարթում ընտանեկան խնդիրները, սակայն երբեմն ուժեղ եք ճնշում գործադրում մտերիմների վրա, ինչը նրանց դուր գալ չի կարող: Դժվար պահերին փրկության է գալիս հումորի զգացումը:

Ցուլ.

Սա այն օրերից է, երբ գործնական շահերը սերտորեն կապված են անձնականի հետ: Հնարավոր է ծառայողա-կան սիրավեպի սկիզբ, որը շրջադարձորեն կփոխի ձեր կյանքը: Ղեկավարության հետ հարաբերությունները կդառնան ավելի ոչ պաշտոնական ու մտերմիկ, ինչը խոստանում է մոտալուտ դրական փոփոխություններ պրո-ֆեսիոնալ ոլորտում:Հատկապես զգալի կլինեն նշանի այն ներկայացուցիչների հաջողությունները,որոնց գործու-նեության ոլորտը կապված է արվեստի ու շոու բիզնեսի հետ: Կարելի է ոսկերչական իրեր, ինչպես նաև ժամա-նակակից նկարիչների ու քանդակագործների աշխատանքներ գնել:

Երկվորյակներ.

Բարենպաստ օր է գործնական բանակցություններ վարելու, համախոհների հետ շփումների համար: Դուք են-թագիտակցաբար զգում եք, թե երբ է պետք ձեր հանդեպ ուշադրություն գրավել, իսկ երբ` ստվերում հայտնվել, ինչի շնորհիվ էլ կարողանում եք խուսափել տհաճ իրավիճակներից:Բացվում են կարիերայի աստիճաններով վեր բարձրանալու հնարավորություններ: Ձեր ուժեղ կողմը` առանց խոսքի հասկանալն է, թե ինչ են ցանկանում շրջապատի մարդիկ: Երբեմն դուք դա օգտագործում եք սեփական շահերի համար, սակայն ավելի հաճախ գոր-ծում եք ի շահ բոլորի:

Խեցգետին.

Ստեղծվել է բարդ և ոչ միանշանակ իրավիճակ, և դուք աջակցության խիստ կարիք ունեք: Սակայն ընկերների բարի խոսքերն ու խրախուսանքը ձեզ համար բավարար չէ` ավելի կարևոր է ազդեցիկ մարդկանց ճանաչումը ձեռք բերելը, հզոր դաշնակիցներ գտնելը: Ձեր անձնական հմայքը նախկինի պես անզուգական է, սակայն դա էլ բավարար չէ անհրաժեշտ արդյունքի հասնելու համար` ստիպված եք ազդեցության ինչ-որ լրացուցիչ մեթոդներ փնտրել:Դուք հաճույքով այցելում եք աշխարհիկ միջոցառումների, մասնակցում եք հանրային կյանքին, ինչն էլ օգնում է պահպանել հոգեկան հավասարակշռությունը:

Առյուծ.

Այսօր մի ինչ-որ անսովոր բանի մեծ ցանկություն կա: Դուք հաճույքով եք մասնակցում ամեն տեսակի արկածա-խնդրությունների, հաճախ գործում հակառակ սթափ բանականության, սակայն ձեր բախտը զարմանալիորեն բերում է` մանր սխալները և անգամ` խոշոր վրիպումները անհետևանք են մնում:Օրվա երկրորդ կեսը այն ժա-մանակահատվածն է, երբ դուք ամենայն հավանականությամբ հաշվի չեք առնի ոչ մի կարծիք, բացի սեփակա-նից: Որքան էլ որ դա զարմանալի է, կոնֆլիկտներ դրանից չեն առաջանա` բոլորը կնախընտրեն լսել ձեզ, այլ ոչ թե ձեզ հետ վիճել:

Կույս.

Դուք հնարավորություն ունեք ստանալ անգնահատելի և չափազանց արդիական տեղեկություններ, և ամենա-կարևորն այն է, որ կարողանաք այն զատել օրվա ընթացքում անվերջ ձեր վրա թափվող ողջ անիմաստ աղմու-կից: Ով էլ որ լինի ձեր զրուցակիցը, դուք հակված եք ասել այն, ինչ մտածում եք:Շատ հարմար օր է փիլիսոփա-յությամբ, հոգեբանությամբ, աստղաբանությամբ զբաղվելու համար: Դուք շատ բան կիմանաք այն մարդկանց մասին, ովքեր ձեզ պարզունակ ու անհետաքքիր էին թվում, անսպասելի կսկսեք համակրանք տածել նախկինում ձեր վրա տհաճ տպավորություն թողնող անձանց հանդեպ:

Կշեռք.

Թեթև, հաճելի օր է: Դուք կարող եք լիցքաթափվել ու լողալ ընթացքին համաչափ, ոչինչ չձեռնարկել, վայելել ի-րադարձությունների բնականոն ընթացքը: Հիանալի են դասավորվում ինչպես գործընկերների, աշխատակից-ների ու ղեկավարության հետ, այնպես էլ` մտերիմների հետ անձնական հարաբերությունները: Հնարավորութ-յուն է ստեղծվում զբաղվել այն բանով, ինչը ձեզ իրոք դուր է գալիս` մի կողմ թողնելով բոլոր տհաճություն պատ-ճառող գործերը: Չի բացառված, որ բավական գայթակղիչ գործնական առաջարկ ստանաք: Ձեր գլխում ծնվող գաղափարները փայլուն են, և շրջապատը դա գնահատում է:

Կարիճ.

Օրը բավական բարդ է ռոմանտիկ հարաբերությունների տեսանկյունից. սիրելի մարդու հետ տարաձայնություն-ների հավանականությունը շատ մեծ է, դրա հետ մեկտեղ էլ դուք այսօր` ի հակառակ սովորականի, ջղային ու պահանջկոտ եք: Եթե բարյացկամ պահվածքը չի ստացվում, ապա գոնե խուսափեք կտրուկ արտահայտություն-ներից ու դիտողություններից:Օգտական կլինեն ընտանիքի անդամների հետ շփվելը, ազգակցական կապերի ամրապնդումը, սովորույթները պահպանելը: Պրոֆեսիոնալ առումով օրը չեզոք է, հաջողություններն ուղղակի-որեն կախված կլինեն թափված ջանքերից:

Աղեղնավոր.

Օրը բավական լարված կլինի, և միայն ձեր բնատուր ինքնավստահությունը ձեզ ետ կպահի սթրեսներից և ու-ժեղ ապրումներից: Դուք ականջի կողքով եք բաց թողնում թե ղեկավարության նկատողությունները, և թե գործ-ընկերների ու մտերիմների խորհուրդները, առաջնորդվում եք միայն նախապես ընտրված մարտավարությամբ ու նայում միայն առաջ: Հենց’ նման կերպ է պետք վարվել` հաջողության հասնելու համար:Ճիշտ է, վատ չէր լինի ուշադիր լինել սիրելի մարդու նկատմամբ` նա կարող է լրջագույնս վիրավորվել, եթե դուք միայն սեփական գոր-ծերով տարվեք:

Այծեղջյուր.

Սովորական օր չէ` չափից ավելի շատ են հակասական ցանկությունները, և դժվար է որոշելը, թե որն է ձեզ հա-մար դրանցից կարևորը: Նախևառաջ, փորձեք հասկանալ, թե ինչն է ձեզ համար գերակա` հաղթանակ տանել թե պրոֆեսիոնալ, և թե անձնական ոլորտներում դժվար թե ստացվի: Գործնական հանդիպումները ռոմանտի-կից ավելի լավ կանցնեն, սակայն բոլորովին հրաժարվել սիրելի մարդու հետ շփումներից չարժե, քանի որ ձեր <կեսը> ձեր համար լավ նորություն ունի:Ընտանիքում հնարավոր են տարաձայնություններ, ընդ որում` խոսքը գնում է սկզբունքային հարցերի մասին, այնպես որ միայն համերաշխ ապրելու և չվիճելու կոչերով դուք խաղա-ղության չեք հասնի:

Ջրհոս.

Օրը արդյունավետ ու բեղմնավոր է, դուք հաջողությամբ հասնում եք նպատակներին, ոչնչացնում եք ձեր ճանա-պարհին կանգնող բոլոր խոչընդոտները և գտնում եք նոր դաշնակիցներ, ում աջակցությունը գործնականում ե-րաշխավորում է ապագա հաղթանակները:Չմոռանաք, սակայն, ձեր կողքերը նայել` մարդը, ում դուք այսօր վի-րավորել եք, կարող է երկար ժամանակով ձեր թշնամին դառնալ:Ձգտեք առաջնորդվել տրամաբանությամբ` էմո-ցիաները միայն կխճճեն հարաբերությունները: Անձնական բնույթի խնդիրներ չեն ծագի, եթե դուք որոշեք օրն անցկացնել մտերիմների շրջապատում, հետաձգելով ուղևորությունները:

Ձկներ.

Օրը հատկապես հաջող կլինի նրանց համար, ովքեր զբաղված են դաշնակիցների, հովանավորների և ներդրող-ների որոնմամբ: Այսօր ձեր շրջապատում կհայտնվեն մարդիկ, ում հետ դուք հաճույքով կհամագործակցեք դեռ երկար ժամանակ: Կարելի է ոչ պաշտոնական միջավայրում շփվել ղեկավարության հետ, ստանալ ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները:Տանը տիրում է փոխհասկացվածության մթնոլորտը, դուք մտերիմների հետ վեճերի որևէ առիթ չեք ունենա: Վառ է արտահայտված ժամանակի նվազագույն ծախսերով տանը հարմարութ-յուններ ստեղծելու ձեր ունակությունը: Բարձր է կենսական ներուժը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS