Փետրվարի 15-ի աստղագուշակ․ Առյուծներ՝ օրվա առաջին կեսին առավել զգուշավոր եղեք, քանզի․․․

Փետրվարի 15-ի աստղագուշակ․ Առյուծներ՝ օրվա առաջին կեսին առավել զգուշավոր եղեք, քանզի․․․

Խոյ:

Որոշ գործերում հաջողություններ կունենաք: Ինչ վերաբերում է առավել կարևոր հարցերին, ավաղ, աստղերն այսօր ձեզ չեն հովանավորում: Օրը նպատակահարմար չէ լայնածավալ նախագծերի շուրջ աշխատելու, մի շարք սկզբունքային հարցեր քննարկելու համար: Հնարավոր է որոշակի գումարային շահույթ:Նոր ծանոթների հետ հա-րաբերությունները կլարվեն: Լեզու չեք գտնի նաև նրանց հետ, ում հետ ձեր շփումները ձևական բնույթ են կրում: Հարազատները չափազանց խստապահանջ կլինեն: Օրվա երկրորդ կեսին ինքնազգացողոությունը կա-րող է փոքր-ինչ վատանալ:

Ցուլ:

Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Բարեհաջող օր է սպասվում: Գործնական բազմաթիվ հնարավո-րություններ կստեղծվեն, կհանդիպեք մարդկանց, ում շնորհիվ կիրականացնեք ձեր մտահաղացումները: Այսօր շատ կարևոր է չշտապել: Հապճեպ կայացրած որոշումները սխալների կհանգեցնեն, իսկ հետագայում դրանց շտկումը շատ ժամանակ կպահանջի:Սիրային հարցերում աստղերն այսօր ձեր կողմից են: Հնարավորություն կունենաք հաշտեցնել նախկինում գժտված հարազատներին, վերականգնել ընդհատված որոշ հարաբերութ-յուններ:

Երկվորյակ:

Դրական միտումների ազդեցությունը շատ մեծ է: Այսօր հաջողությունն ամենուր կուղեկցի ձեզ: Նոր հորիզոններ կբացվեն: Բարեհաջող օր է աշխատանքը փոխելու ձեր ծրագրերի քննարկման, ինչպես նաև նոր գործընկերնե-րի հետ համագործակցության համար: Ֆինանսական հարցերում պատկերը,միանշանակ, կգոհացնի:Անձնական կյանքում ևս ամեն բան լավ է: Կիրականանան վաղեմի ցանկություններն ու գաղտնի երազանքները: Ճիշտ կվարվեք, եթե նախաձեռնությունը ձեր ձեռքն առնեք: Հրաշալի օր է զգացմունքները խոստովանելու, սիրելիի հետ անկեղծ զրույց ունենալու համար:

Խեցգետին:

Այսօր ձեր օրն է, ամեն ինչ կստացվի, իսկ որոշ գործեր պարզապես հիանալի ընթացք կստանան: Շատ կարևոր է զբաղվել այն ամենով, ինչը հոգեհարազատ է, հակառակ դեպքում ձախողման վտանգը մեծ է: Իրենց մասին կը-հիշեցնեն մարդիկ, ում հետ նախկինում արդյունավետ համագործակցել եք,հավատացեք, ձեր համատեղ աշխա-տանքը կրկին անգամ արգասաբեր կլինի:Տրամադրությունը կփչացնեն մանր խնդիրները, որոնք օրվա մեջ շատ կլինեն:Թեև կփորձեք արտաքին հանգստություն պահպանել, ձեր վրդովմունքը հարազատների աչքից չի վրիպի: Ցանկանալով պարզել, թե բանն ինչում է, նրանք ավելի կբարդացնեն իրավիճակը:

Առյուծ:

Օրվա առաջին կեսին առավել զգուշավոր եղեք:Հնարավորինս խուսափեք կարևոր ֆինանսական հարցեր լուծե-լուց: Աշխատեք խոշոր կանխիկ գումար ձեզ մոտ չունենալ: Սխալներ գործելուց խուսափել կհաջողվի միայն նը-րանց, ովքեր կհետևեն փորձառու գործընկերների ու հարազատների խորհուրդներին:Օրվա մնացած մասը բա-վականին հանգիստ կանցնի, քանզի դրական միտումների ազդեցությունը կմեծանա: Այսօր կարող եք ապավի-նել մտերիմների փոխըմբռնմանն ու աջակցությանը: Մասնակցեք հանրային միջոցառումների, դրանք կօգնեն ձեզ չձանձրանալ:

Կույս:

Առավել դժվար է նրանց համար, ովքեր այսօր կազմած բազում ծրագրեր ունեն: Անգամ ամենապարզ հարցերը շատ ժամանակ կխլեն: Նրանք, ում հետ հանդիպում ունեք, կուշանան: Ճշտապահությամբ դուք ևս այսօր չեք փայլի: Փորձեք չհուզվել և անտեղի խուճապի չմատնվել: Միևնույն է, շուտով, կիրակնացնեք ձեր բոլոր մտահա-ղացումները:Օրվա մեջ նյարդերը տեղի կտան,կփչացնեք թե՛ ձեր և թե՛ մտերիմների տրամադրությունը: Հանդի-պումը, որին շատ երկար եք սպասել՝ կհիասթափեցնի: Սիրային ժամադրությունները ցանկալի է հետաձգել:

Կշեռք:

Հաջողությունները հեշտությամբ չեն տրվում, սակայն, ջանքեր չխնայելու դեպքում, կստանաք այն ամենն, ինչ ուզում եք: Այսօր հնարավորություն կընձեռնվի լավ տպավորություն թողնել այն մարդկանց վրա, ովքեր կօգնեն մասնագիտության մեջ կայանալու,նաև ձեր եկամուտը մեծացնելու հարցերում:Անձնական հարաբերությունն-երում դրական միտումների ազդեցությունը մեծ կլինի: Հնարավոր են դրական, նշանակալի փոփոխություններ: Ուշադիր եղեք ձեր ներքին ձայնին, ասօր այն ձեզ չի խաբի: Հրաշալի օր է իմիջի փոփոխման հարցերով զբաղ-վելու համար:

Կարիճ:

Օրվա առաջին կեսին որոշ խճճված հարցեր կնյարդայնացնեն: Ավելի ուշ ձեզ կհաջողվի կարգավորել այդ ամե-նը, և իրավիճակը կհարթվի: Զգոն եղեք այն մարդկանց հետ, որոնցից է կախված ձեր կարիերայի հետագա զարգացումը: Անտեղի ասված խոսքը կարող է լուրջ վեճերի առիթ դառնալ: Ֆինանսական խնդիրները կլուծվեն օրվա երկրորդ կեսին:Անձնական հարցերում ներդաշնակ մթնոլորտ է: Մտերիմների հետ լավ ժամանակ կանց-կացնեք: Հնարավոր են նոր ծանոթություններ, որոնք, մոտ ապագայում, կարող են շատ ռոմանտիկ շարունա-կություն ունենալ:

Աղեղնավոր:

Բոլոր կարևոր գործերը ցանկալի է ծրագրել օրվա առաջին կեսին, քանզի, հենց այդ ժամանակ, ձեր աշխատու-նակությունը բարձր կլինի: Այսօր ոչինչ և ոչ ոք չեն խանգարի ձեզ կենտրոնանալ: Ժամանակ առ ժամանակ լիցքաթափվելու, զվարճանալու ցանկություն կունենաք, օրվա երկրորդ կեսին կարող եք ձեզ նման շռայլություն թույլ տալ:Հաճելի տեղեկություններ կստանաք: Հնարավոր է հանդիպեք նրան, ում վերջին շրջանում շատ եք կարոտել: Ընտանիք կազմած Աղեղնավորներին կհաջողվի հարթել տարաձայնությունները և հաճելի ժամանակ անցկացնել մտերիմների հետ:

Այծեղջյուր:

Դժվարություններ անխոս կլինեն, բայց հավատացեք, որ՝ հաղթահարելի: Աջակցության պակաս չեք զգա: Ցան-կացած իրավիճակում ձեզ օգնության ձեռք կմեկնեն: Մի կողմ դրեք բոլոր կասկածները, դեն նետեք մռայլ մտ-քերը և գործի անցեք: Կարող եք խոշոր գնումներ անել, ինչպես նաև որոշումներ կայացնել լուրջ ներդրումներ կատարելու շուրջ:Սիրային ժամադրությունների համար բարենպաստ օր է: Կհաջողվի շահել ձեզ դուր եկած մարդու համակրանքը: Մտերիմների կողմից հնարավոր են հաճելի անակնկալներ, անսպասելի նվերներ: Դուք ևս առիթը բաց չեք թողնի սիրելիներին ուրախացնելու համար:

Ջրհոս:

Այսօր որքան քիչ ռիսկի դիմեք, այնքան ավելի լավ : Զերծ մնացեք արկածախնդրությունից, փորձեք քայլել միայն ձեզ ծանոթ ճանապարհով: Ցանկացած դժվարության դեպքում դիմեք ընկերներին, կամ հարազատներին: Վեր-ջիններս, ձեզ օգնելու հարցում, միշտ են պատրաստակամ:Հրաշալի օր է ռոմանտիկ ճամփորդություններ ծրա-գրելու համար: Ցանկացած փոփոխություն դրական կազդի տրամադրության վրա: Նոր մտահաղացումներ կը-ծնվեն, որոնք կարող եք իրագործել սիրելիի հետ համտեղ: Նպատակահարմար օր է անշարժ գույքի հետ կապ-ված հարցեր քննարկելու համար:

Ձկներ:

Բոլոր առումներով բարեհահաջող օր է: Աշխատանքում հեշտությամբ հաջողությունների կհասնեք , արագ կը-կողմնորոշվեք ճիշտ որոշումներ կայացնելու հարցում: Թշնամիները կջանան ամեն կերպ թաքցնել նախանձը: Բարեբախտաբար, ձեզ վնասելու փորձեր չեն անի: Հնարավոր են հետաքրքիր գործնական առաջարկներ:Ոչ բոլոր Ձկներին է հաջողվում ժամանակ տրամադրել մտերիմներին: Այսօր աշխատեք թուլանալ և հաճելի պահեր վայելել: Երեխաների հետ հնարավորինս շատ զբաղվեք և հիշեք, նրանք միշտ ձեր ուշադրության ու աջակցութ-յան կարիքն ունեն:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS