Փետրվարի 9-ի աստղագուշակ․ Բարենպաստ ու արդյունավետ օր է սպասվում աղեղնավորներին

Փետրվարի 9-ի աստղագուշակ․ Կույսեր՝ անակնկալներով լի օր է սպասվում

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Անհանգիստ, բայց հետաքրքիր օր է: Հաջողության հասնելն ամեն անգամ հեշտ չի լինի, բայց դուք համառ կլի-նեք և սկսածը կիսատ չեք թողնի: Նոր համախոհներ կհայտնվեն, որոնց աջակցության շնորհիվ ձեզ կհաջողվի կյանքի կոչել համարձակ ծրագրերը: Դուք դուր կգաք այն մարդկանց, որոնք ունակ են ըստ արժանվույն գնահա-տել ուրիշների տաղանդները: Հնարավորություն կունենաք ընկերանալ մեկի հետ, ով վաղուց հետաքրքրում է ձեզ:Հնարավոր է սիրային հարաբերությունների սկիզբ: Դրանք արագ կզարգանան ու կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: Լսեք ինտուիցիայի հուշումները, որն անսխալ կհուշի՝ ինչ արժե ասել ու անել:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դուք շատ գործերում հաջողությունների կհասնեք, եթե չշտապեք: Գործելուց առաջ պետք է գնահատել իրավի-ճակը, մտածել, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները: Առաջնահերթությունները ճիշտ դրեք. դա կօգնի դիմակայել գայթակղություններին, ժամանակն էլ դատարկ բաների վրա չվատնել: Ամեն ինչից գլուխ հանելու համար ժամանակ է պետք. ոչ ոքի թույլ մի տվեք շտապեցնել ձեզ:Կոգեշնչեն մտերիմների հետ շփում-ները: Նրանք շատ հարցերում կաջակցեն ձեզ, էներգիա կհաղորդեն ու կգտնեն այն բառերը, որոնք ձեզ ուժ և

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա առաջին կեսին հնարավոր են փոքրիկ տհաճություններ, ցավալի թյուրիմացություններ: Բայց դուք շուտով կմոռանաք դրանց մասին. կուժեղանան դրական միտումները,նոր հորիզոններ կբացվեն, հնարավորություն կու-նենաք կյանքի կոչել այն, ինչ շատ վաղուց էիք մտածել: Հավանական են հաջող գործարքներ ու գնումներ: Նույ-նիսկ եթե ամեն ինչ ծրագրի համաձայն չընթանա, դուք խուճապի չեք մատնվի, ճիշտ կգործեք, կշռադատված որոշումներ կընդունեք: Արժե ուշադիր դիտել շրջապատողներին: Ամենայն հավանականությամբ, ինտուիցիան կհուշի ձեզ, թե ում հետ արժե ավելի մոտիկից ծանոթանալ ապագայում համագործակցելու կամ պարզապես ընկերանալու համար:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հազիվ թե գործերում գլխապտույտ հաջողությունների հասնեք, բայց բոլոր շտապ գործերը ժամանակին ավար-տին կհասցնեք, հրաշալի ժամանակ կանցկացնեք, կկարողանաք շփվել մարդկանց հետ, որոնց մասին նախկի-նում շատ եք լսել: Հնարավորություն կունենաք զրուցել ձեզ հետաքրքրող բաների մասին: Շրջապատողները կը-գնահատեն ձեր կրթվածությունը, շատ իրերի հանդեպ անսովոր հայացքը:Օրվա երկրորդ կեսին լավ է ապագայի ծրագրեր կազմեք ու քննարկեք դրանք ընկերների և պարզապես հոգեհարազատ մարդկանց հետ: Հիշեք, որ հիմա աջակցությունը ձեզ ավելի մեծ օգուտ կտա, քան քննադատությունը: Այնպես որ՝ ձեր գաղափարների թույլ տեղերը մատնացույց անել սիրողներից հեռու մնացեք:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Արդյունավետ օր է: Այն հնարավորություն կտա հասնել մի քանի ամիս առաջ դրված նպատակներին կամ իրա-գործել շատ վաղուց մտածածը: Պատրաստ եղեք շատ աշխատել: Աստղերը կաջակցեն ձեր նախաձեռնություն-ները, բայց ձեզանից էլ են ջանքեր պահանջվելու:Չեն բացառվում օգտակար ծանոթությունները: Ձեզ կհաջողվի լավ տպավորություն թողնել այն մարդկանց վրա, որոնցից շատ բան է կախված: Հավանական են հաճելի իրա-դարձություններ ընտանիքում կամ հարազատներից մեկի հետ կապված հրաշալի նորություններ: Որոշ Առյուծ-ներ կհասկանան՝ ինչպես լուծել ֆինանսական կամ ունեցվածքի հետ կապված հարցերը, որոնք վերջին շրջա-նում բարդացնում էին բոլորի կյանքը:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ուրախ, հագեցած, անակնկալներով լի օր է: Հազիվ թե կարողանաք մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալ: Ա-վելի հավանական է, որ ստիպված լինեք միաժամանակ մի քանի գործով զբաղվել և մտքում հազար ու մի բան պահել: Հազիվ թե ինչ-որ մեկը դրանից ձեզանից լավ գլուխ հանի:Հնարավորություն կունենաք հանդիպել մարդ-կանց, որոնց վերջերս կարոտում էիք, զրուցել նրանց հետ: Չի բացառվում՝ ստացված ինֆորմացիան ազդի ձեր ծրագրերի ու առաջնահերթությունների վրա, օրինակ՝ որոշեք զբաղվել նրանով, ինչը երկար ժամանակ հետա-ձգում էիք:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկզբին շատ բան սպասվածի նման չի դասավորվի: Բայց դրա համար լուրջ անհանգստանալու կարիք չը-կա: Ինտուիցիան կհուշի, որ իրավիճակը շուտով դեպի լավն է փոխվելու և չի սխալվի: Երբեմն ստիպված եք լի-նելու հետաձգել սեփական գործերը ուրիշների սխալներն ուղղելու, բարդ իրավիճակում հայտնված մարդկանց օգնելու համար: Բայց դուք ամենից հրաշալի գլուխ կհանեք և երեկոյան շատ գոհ կլինեք ձեզանից:Լավ գաղա-փարներ կհայտնվեն, այդ թվում՝ այնպիսիք, որոնց իրագործմանը կարող եք անհապաղ անցնել: Հեշտ կլինի նոր ուղղությամբ առաջին քայլերն անելը: Դուք արագ կսովորեք այն, ինչ պետք է:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը վատը չի լինի, բայց վտանգ կա՝ ինքներդ այն փչացնեք, եթե չափազանց մեծ նշանակություն տաք մանրուք-ներին: Չի լինի ավելի վիրավորական բան, քան ինչ-որ խնդրից կառչելն ու հետաքրքիր հնարավորությունը բաց թողնելը, մեծ հաջողություն խոստացող ծրագրի կողքով անցնելը: Արժե լսել այն մարդկանց կարծիքը, որոնք ձեզ լավ գիտեն: Նրանք չեն կարողանա խուսափել քննադատությունից, բայց դուք պիտանի խորհուրդներ կստա-նաք:Հավանական են հաջող զուգադիպություններ: Չի բացառվում՝ դրանցից մեկը ձեր անձնական կյանքում դրական փոփոխությունների սկիզբ դնի կամ հուշի՝ ինչպես լուծել վերջին շրջանում հանգիստ չտվող խնդիրը:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ և արդյունավետ օր է: Դուք էներգիայով լի, վճռական կլինեք, կաշխատեք ամեն րոպեն օգտավետ կիրառել, այդ իսկ պատճառով կկարողանաք օգտակար բաներ անել ոչ միայն ձեր, այլև ուրիշների համար: Կհա-ջողվի ավարտել այն գործը, որին մեծ ուժեր եք նվիրել, և դուք ձեզ ավելի ազատ կզգաք:Հավանական են հաճելի հանդիպումներ, ծանոթություններ, որոնք ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ կդնեն: Իրա-դարձությունները արագ կզարգանան, և դա ձեր սրտով կլինի: Արժե լսել ինտուիցիայի ձայնին, որն անսխալ կհը-ուշի՝ ինչպես գործել:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է համախոհներ փնտրելու համար: Պետք չէ բոլոր դժվարությունները միայնակ հաղթահարել. արժե դիմել համախոհներին, որոնք հուսախաբ չեն անի: Սիրելի մարդն էլ կարող է օգնություն առաջարկել: Կա-րող են փոխվել ընտանեկան ծրագրերը: Չի բացառվում՝ ձեր մտերիմներից մեկը գաղափարներ ունենա, որոնք կուզենաք անհապաղ իրագործել:Հավանական են անսպասելի նվերներ: Հնարավոր են և դրամական մուտքեր նոր աղբյուրներից: Մի շտապեք ծախսել ստացած գումարը. շուտով կհասկանաք, թե ինչպես է լավ տնօրինել այն:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հրաշալի օր է աշխատանքի, ուսման և մտորումներ պահանջող ցանկացած գործի համար: Դուք ամեն ինչում կառաջնորդվեք առողջ բանականությամբ և փորձով, բոլորին չեք վստահի և պահի հույզերի չեք տրվի: Նման մոտեցման շնորհիվ սխալների հավանականությունը նվազագույն կլինի:Օրը հարմար է գործերի մասին զրու-ցելու, համախոհներ փնտրելու համար: Չի բացառվում՝ ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբը: Դուք հմայիչ կլինեք, բարեհամբույր, հաճախ շրջապատողներին կես խոսքից կհասկանաք: Շատերին դա դուր կգա, իսկ ինչ-որ մեկը առաջին հայացքից կսիրահարվի ձեզ:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Այսօր ինտուիցիան ամեն հարցում ձեր անփոխարինելի օգնականը կդառնա: Ամեն քայլը երկար մտածելու հնա-րավորություն չեք ունենա, իրավիճակն արագ ու վճռական գործողություններ կպահանջի: Խորհուրդների հար-ցով լավ է դիմեք միայն լավ ծանոթներին, ովքեր գիտեն ձեզ ու հասկանում են, թե ինչի եք ձգտում: Արժե զգույշ լինել գումարի հետ: Դուք ֆինանսական հարցերում հակված կլինեք թեթևամտության: Լավագույն օրը չէ սպոն-տան գնումների համար. դրանք հազիվ թե հաջող լինեն: Փոխարենը հնարավոր են անսպասելի նվերներ, որոնց համար շատ ուրախ կլինեք:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS