Փորից ազատվելու ամենաարդյունավետ եղանակի

Պատրաստվում եք ուղևորվել ծով՝ հանգստի, և ցանկանում եք ապշեցուցիչ տե՞սք ունենալ. հետևեք այս խորհուրդներին:Մեծ քանակությամբ ջուր խմելուց բացի՝ պետք է նաև մեծ ուշադրություն դարձնել սննդակարգին:

Ձեզ ենք ներկայացնում մի քանի խորամանկություններ, որոնք կօգնեն արագ ազատվել փորից և տհաճ փքվածությունից:

Խուսափեք աղ օգտագործելուց

Մեծ քանակությամբ աղի օգտագործումն օրգանիզմից դուրս է բերում ավելորդ ջուրը, այդ իսկ պատճառով խուսափեք աղ պարունակող ուտելիքներից:

Մի կերեք կարբոհիդրատներ պարունակող սնունդ

Մոռացեք պաստայի և հացի մասին, քանի որ հենց այս մթերքներից է պետք առաջնահերթ հրաժարվել, եթե ցանկանում եք ազատվել փորից: Պրոտեին պարունակող մթերքներ կերեք:

Նվազեցրեք կաթի օգտագործումը

Սիրո՞ւմ եք կաթ խմել և մեկ լիտրից ավելի՞ եք խմում: Սա է հավանաբար հիմնական պատճառը, թե ինչու եք անընդհատ փքվածության զգացողություն ունենում: Կաթի փոխարեն յոգուրտ կամ պինդ պանիր կերեք:

Խուսափեք կծու պղպեղներից

Չափազանց կծու ուտելիքները կարող են հանգեցնել ստամոքսաթթվի արտազատման, ինչն էլ բորբոքումների պատճառ կդառնա, հետևաբար, ավելի դժվար կլինի քաշ կորցնել:

Դադարեք սուրճ, ալկոհոլ, մշակված ուտելիքներ և շաքար օգտագործել

Այս մթերքները չպետք է ձեր ամենօրյա սննդակարգի մասը լինեն, եթե ցանկանում եք ազատվել ավելորդ քաշից, հակառակը, դրանք ավելի երկար ժամանակով կպահեն ճարպերն օրգանիզմում:

Ճիշտ միրգ ընտրեք

Չնայած մրգերը սննդարար են, այնուամենայնիվ, խուսափեք խնձոր ու տանձ ուտելուց, քանի որ դրանք պարունակում են ֆրուկտոզա, ինչն էլ դժվարացնում է մարսողական գործընթացները: Ավելի շատ ցիտրուսային մրգեր կերեք:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS