Փոքրմ տարիքում ականատես եղա մի դեպքի, որը ընդմիշտ կհիշեմ

Մի անգամ, երբ դեռ շատ փոքր էի, ականատես եղա զարմանալի դեպքի, որն ընդմիշտ կհիշեմ: Աչքիս առաջ հարևանի տղան խեղդվում էր: Հայրս առանց մտածելու անմիջապես նետվեց նրան օգնելու: Հետո 4 կամ 5 րոպե առաջին օգնություն էր ցուցաբերում, Անդրեյը նորից շնչեց: Այն ժամանակ ես այնքան հպարտ էի հորովս, չէ՞ որ նա մարդու կյանք էր փրկել:

Այդպիսի բաները ստիպում են մտածել՝ որքան կարևոր և անփոխարինելի են այս կամ այն գիտելիքները: Գլխավոը՝ դեռ երեխա ժամանակ ձեռք բերված հմտությունները: Մանկական գիտակցությունը սպունգի պես ներծծում է տեղեկությունը:

Երեխան մաքուր թուղթ է, որի վրա մենք գրում ենք նրա ապագան: Առավել կայուն և կարևոր գիտելիքներից որոշները մենք ձեռք ենք բերում հենց մանուկ ժամանակ: Երեխային առաջին օգնություն ցուցաբերելու հմտությունները սովորեցնելու համար երբեք շուտ չի լինում:

Եվ որքան երեխան մեծ է, այնքան ավելի խորը գիտելիքներ պետք է ստանա: Մենք համոզված ենք, որ առանց բացառության յուրաքանչյուր մարդ պարտավոր է իմանալ առաջին օգնություն ցուցաբերելու հիմունքները, քանի որ դրանք կարող են մարդու կյանք փրկել:   Հարավաֆրիկացի սկաուտները նույն կարծիքի են: Ոգեշնչված էնտուզիաստները հրաշալի գովազդային արշավ արեին, որը քարոզում է երեխաների ուսուցում առաջին օգնություն ցուցաբերելու հիմունքները:

Ներկայացնում է EnterTrain-ը: Այս մեկրոպեանոց հոլովակը տալիս է հզոր գաղափարը՝ ինչ անկանխատեսելի կարող է լինել կյանքը: Իսկ դասերը, որոնք ստանում ենք երեխա ժամանակ, կարող են կարևորագույնը լինել մեր կյանքում: Հարավային Աֆրիկայի սկաուտների շարժման նպատակն է՝ քաղաքացիների խելամիտ և վստահ սերունդ դաստիարակել:

Զարգացնելով յուրաքանչյուր երեխայի կայուն բնավորությունը, նրա հոգևոր, սոցիալական, ինտելեկտուալ և ֆիզիկական հմտությունները՝ կարելի է արմատապես փոխել երկրի ընդհանուր ապագան: Սկաուտների շարժումն իր ուշադրությունը կենտրոնացնում է երիտասարդների և երեխաների վրա, որոնք ուսուցվում են ճանաչողական խաղային միջավայրում:

Երեխաներն ուսումնասիրում են հենց այն խնդիրնեն ու դրանց լուծման միջոցները, որոնց կարիքն այդքան ունի ՀԱՀ-ը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS