Քանի՞ մարդ է ներ կա եղել Ազատութ յան հրապա րակի հանրա հավաքին. #FIP

«Փաստերի ստուգման հարթակ»-ը հայտնում է. «Aysor.am լրատվական կայքը, անդրադառնալով դեկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում ընդդիմադիր 17 կուսակցությունների կազմակերպած հանրահավաքին, գրել է, որ ավելի քան 40,000 մարդ է հավաքվել՝ կից ներկայացնելով տեսանյութ։

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է Ազատության հրապարա-կում հավաքված տասնյակ հազարավոր մարդկանց մասին։Ֆեյսբուքյան մեկ այլ էջ՝ Republica.am-ը, սեփական հաշվարկներով եզրակացրել է, որ ցույցի մասնակիցների թիվը եղել է 40,000-50,000:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» դեկտեմբերի 5-ի հանրահավաքին (ժամը 15:00-ին մեկնարկած) մաս-նակցած մարդկանց թվաքանակի ուսումնասիրություն է իրականացրել դրոնով արված աերոֆոտոնկարահա-նումով՝ մարդկանց անհատական հաշվարկի մեթոդով: Ըստ դրա՝ հանրահավաքի մասնակիցների ամենամեծ խտությունը եղել է 16։00-ից 17:00-ի սահմաններում։ Հաշվարկները ցույց են տալիս, որ 16:40-ի դրությամբ հան-րահավաքին ներկա է եղել շուրջ 7400 մարդ»:

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS