Քացախն այնպիսի ազդեցություն է ունենում եղունգների վրա, որ դառնում է անփոխարինելի միջոց․․․Սիրելի կանայք, դուք պետք է իմանաք ՍԱ

Քացախն այնպիսի ազդեցություն է ունենում եղունգների վրա, որ դառնում է անփոխարինելի միջոց․․․Սիրելի կանայք, դուք պետք է
իմանաք ՍԱ։Մատնահարդարումը շատ կարևոր պրոցեդուրա է, ու կազմում է սեփական արտաքինի խնամքի անբաժան մասը: Քչե-
րը գիտեն, որ հնարավոր է եղունգները պահել անթերի վիճակում՝ միայն սովորական քացախի օգնությամբ:

Ինչու է քացախն օգտակար եղունգների համար

Պարզվում է՝ դրա մեջ պարունակվում են B, E, C, A խմբի վիտամիններ, նաև կալցիում, մագնիում և այլ միկրոտարրեր, որոնք ան-
հրաժեշտ են եղունգներն առողջացնելու համար: Բացի այդ, քացախն ունի սպիտակեցնող հատկություն, պաշտպանում է բակտե-
րիաներից, սնկերից ու այլ հիվանդություններից:

Քացախի կիրառման եղանակները

Եղունգներն ամրացնող ու առողջացնող միջոց

Փոքր տարայի մեջ լցնել 1 բաժակ գոլ ջուր, 2ճ.գ. խնձորի քացախ, մի պտղունձ կիտրոնաթթու: Պահել եղունգները խառնուրդի մեջ
մոտ 10–15 րոպե,չորացնել ու խոնավեցնող քսուք օգտագործել:Կրկնել պրոցեդուրան շաբաթական մի քանի անգամ:Կիտրոնաթթուն
կարող եք փոխարինել նույն քանակության ծովի աղով:

Շփում

Այս պարզ պրոցեդուրան արդյունավետ է մատնահարդարումից առաջ: Շփելով եղունգի արտաքին շերտը խնձորի քացախի մեջ թր-
ջած բամբակե սկավառակով՝ ոչ միայն կամրացնեք դրանք, այլև կյուղազրկեք, ինչի շնորհիվ լաքը ավելի երկար կպահպանվի:

Գունաբացում

Հավանաբար ձեզ ծանոթ է տհաճ իրավիճակը, երբ որևէ մի բան պատրաստելուց հետո եղունգներին մնում է մթերքի գույնը: Սա
հատկապես զգացվում է բազուկն օգտագործելուց հետո: Եթե ձեռքերը լվանաք քացախով, իսկ հետո հեղուկ օճառով, կկարողանաք
ազատվել կարմրությունից:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS