Քիչ առաջ Լավրորվը բարկացավ․ տեսեք ինչ հայտարարություն է արել նա

Անհրաժեշտ է դադարել լարել առճակատող հռետորաբանությունը և դադարեցնել մարտական գործողություն-ները Լեռնային Ղարաբաղում, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հետ բանակցություններից հետո։

Լավրովն ասել է, որ ԵԽ քարտուղարության գործընկերներին հայտնել է, թե Ռուսաստանն ինչպես է տեսնում իրավիճակը Ղարաբաղում և ինչ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ։ «Համոզված ենք, որ հիմա ամենագլ-խավորը, որը չի պահանջում մեծ ջանքեր, առճակատող հռետորաբանության

անհապաղ դադարեցնումն է ինչպես կողմերի միջև, այնպես էլ պատասխանատու միջազգային խաղացողների կողմից։ Դա մեծ ջանքեր չի պահանջում։Հաջորդ բացարձակ անհրաժեշտ քայլը, որը պետք է կիրառել առճա-կատող հռետորաբանության դադարեցման հետ մեկտեղ, մարտական գործողությունների և քաղաքացիական օբյեկտներին հարվածների դադարեցումն է», – ընդգծել է նախարարը։

աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS