Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում մոտ հինգ օր է՝ անհանգիստ վիճակ է. նկատել են ադրբեջանցիների․ տե-ղեկացնում է aysor.am-ը։«Հինգ օր է՝ սարի վրա շներն անհանգիստ են, անընդհատ հաչում են։ Այսօր վաղ առա-վոտյան՝ ժամը 05։00-ից 05։30-ի սահմաններում, քնած էի, մայրիկս ձայն տվեց, ասաց «հլը արի, մարդ են երև-ում», պատուհանից նայել եմ, հինգ հոգի հենց մեր տան հետևը, մեր տունը հենց բլուրի տակն է, բլուրի վրայով բարձրացան, գնացին դեպի Քարվաճառի կողմ, հիմա կոնկրետ մեր տնից մոտ 5-ից 6 կիլոմետր է հեռավորութ-յունը թուրքերի», — Aysor.am-ին ասաց Կութ գյուղի բնակիչը, ով խնդրեց չհրապարակել իր անունը:
Նա ասաց, թե գյուղն անտերության է մատնված, խնդրել են հարցը հասցնել վարչապետին։«Քնում ենք ահն ու վախը սրտներումս, չգիտենք ամեն րոպե ինչ կարող է լինել, հիմա ասել ենք, գոնե, մեզ զենք տրամադրեն, մենք մեր գյուղացիներով մեր գյուղը կարողանանք պահենք», — ասաց մեր զրուցակիցը։
Նա նշեց, թե տեղյակ չէ՝ Սոթքի հանքի՞ց են «թուրքերն եկել, ֆռացել, գնացել», թե՞ Քարվաճառից։«Մեր տնից ընդամենը 150-200 մետրի վրա իրենց գերեզմաններն է, նույնիսկ, եկել են իրենց գերեզմանները, հետ են գնացել, թուրքի գնդապետն եկել է գերեզման, նորից հետ է գնացել, չգիտեմ ոնց է եկել-հասել իր հորն ու մոր գերեզմա-նին», — մանրամասնեց նա ։
Նա ասաց, թե հինգ հոգանոց խմբին տեսել է պատուհանից, դուռը բացել է, առանց լույսը միացնելու, հետևել է, թե ոնց են կողքերը նայելով բարձրացել, սարն անցել ու գնացել դեպի Քարվաճառի կողմ։«Հիմա չգիտեմ՝ գնացին Քարվաճա՞ռ, թե՞ Սոթքի ոսկու հանք», — ասաց Կութի բնակիչը։